Ղևոնդ Շաքարյան
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Շաքարյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Ղևոնդ Շաքարյան | |
---|---|
Ծնվել է | նոյեմբերի 20, 1900[1] Շուշի, Ելիզավետպոլի նահանգ, Ռուսական կայսրություն[1] |
Մահացել է | հունիսի 30, 1961[1] (60 տարեկան) Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ[1] |
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն և ԽՍՀՄ |
Ազգություն | հայ |
Մասնագիտություն | տնտեսագետ և համալսարանի դասախոս |
Հաստատություն(ներ) | Բանվորա-գյուղացիական Կարմիր բանակ[1] և Երևանի պետական համալսարան[1] |
Ալմա մատեր | Վրաստանի տեխնիկական համալսարան (1924)[1] |
Կոչում | պրոֆեսոր[1] |
Գիտական աստիճան | տնտեսագիտության դոկտոր[1] (1949) |
Պարգևներ | |
Կուսակցություն | ԽՄԿԿ[1] |
Ղևոնդ Լևոնի Շաքարյան (նոյեմբերի 20, 1900[1], Շուշի, Ելիզավետպոլի նահանգ, Ռուսական կայսրություն[1] - հունիսի 30, 1961[1], Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ[1]), հայ խորհրդային տնտեսագետ։ Տնտեսագիտական գիտությունների դոկտոր (1949), պրոֆեսոր (1949)։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1919-1920 թվականներին ծառայել է կարմիր բանակում։ 1924 թվականին ավարտել է Թիֆլիսի պոլիտեխնիկական ինստիտուտի տնտեսագիտության ֆակուլտետը։ 1925 թվականից աշխատել է ՀԽՍՀ Պետպլանում (եղել է ճյուղային բաժինների պետ, ընտրվել նախագահության անդամ)։ Մասնակցել է ՀԽՍՀ ժողտնտեսության հեռանկարային պլանների մշակմանը, եղել ՀԽՍՀ Գերագույն սովետի բյուջետային հանձնաժողովի խորհրդատու։ 1929 թվականից դասախոսել է Երևանի համալսարանում, 1932 թվականից՝ ֆինանսներ և վարկի ամբիոնի վարիչ։ 1955 թվականից՝ էկոնոմիկայի և իրավունքի (հեռակա), 1957 թվականից՝ տնտեսագիտության ֆակուլտետի դեկան։ ԽՄԿԿ անդամ 1945 թվականից։
Աշխատությունները վերաբերում են ՀԽՍՀ պետական բյուջեի, ֆինանսական և վարկային համակարգի զարգացման հարցերին։ Պարգևատրվել է աշխատանքային կարմիր դրոշի շքանշանով։
Երկեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ֆինանսները և սոցիալիստական շինարարությունը ՀԽՍՌ -ում 40 տարում, Երևան, 1960։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ղևոնդ Շաքարյան» հոդվածին։ |
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 8, էջ 473)։ |
- Նոյեմբերի 20 ծնունդներ
- 1900 ծնունդներ
- Շուշի քաղաքում ծնվածներ
- Հունիսի 30 մահեր
- 1961 մահեր
- Երևան քաղաքում մահացածներ
- ԵՊՀ դասախոսներ
- Աշխատանքային կարմիր դրոշի շքանշանի ասպետներ
- ԽՄԿԿ անդամներ
- Գիտնականներ այբբենական կարգով
- Անձինք այբբենական կարգով
- Հայ տնտեսագետներ
- Տնտեսագիտական գիտությունների դոկտորներ
- Հայ պրոֆեսորներ