Ասկերանի պաշտպանական շրջան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ասկերանի մայրաբերդը

Ասկերանի պաշտպանական շրջան, 4-րդ պաշտպանական շրջան, կազմավորվել է ԼՂՀ ԻՊԿ նախագահի 1992օգոստոսի 14-ի հրամանով՝ ԼՂՀ Ասկերանի շրջանում գործող ԻՊՈԻ ստորաբաժանումների հիմքի վրա (հրամանատար՝ Վ. Բալասանյան)։ 1992-ի սեպտեմբերի 1-ի դրությամբ ՊՇ-ում գործել են 4 հրաձգային գումարտակներ։

Գումարտակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

1-ին հրաձգային զումարտակ[խմբագրել | խմբագրել կոդը]

1-ին հրաձգային զումարտակը (հրամանատար՝ Վ. Սաֆարյան) կազմավորվել է Դահապ, Սառնաղբյուր, Դաշուշեն, Քռասնի, Կարմիր գյուղ, Հարավ, Սզնեք, Շոշ և Մխիթարաշեն գյուղերի ջոկատների հիմքի վրա։ Պաշտպանել է Դահրազ-Աղբուլաղ հատվածը։

2-րդ հրաձգային գումարտակ[խմբագրել | խմբագրել կոդը]

2-րդ հրաձգային գումարտակը (հրամանատար Ռ. Հակոբջանյան) կազմավորվել է Դահրավ, Փրջամալ, Նախիջևանիկ, Արանզամին, Քյաթուկ, Խնածախ և Հասանաբադ գյուղերի ջոկատների հիմքի վրա։ Պաշտպանել է Աղբուլաղ-Նախիջևանիկ հատվածը։

3-րդ հրաձգային զումարտակ[խմբագրել | խմբագրել կոդը]

3-րդ հրաձգային զումարտակը (հրամանատար՝ Ա. Հարաթյունյան) կազմավորվել է Ասկերան քաղաքի, Նորագյուղ և Խանաբադ գյուղերի ջոկատների հիմքի վրա։ Պաշտպանել է Նախիջևանիկ-Խրամորթ հատվածը։

4-րդ հրաձգային զումարտակ[խմբագրել | խմբագրել կոդը]

4-րդ հրաձգային զումարտակը (հրամանատար՝ Կ. Ապումանյան) կազմավորվել է Խնձրիստան, Խանցք, Հիլիս, Բադարա, Աստղաշեն, Խաչեն, Ռեղշլաղ և Խրամորթ գյուղերի ջոկատների հիմքի վրա։ Պաշտպանել է Քարագլխի հատվածը։ Բաժանումների հիմքի վրա (հրամանատար՝ Վ. Բալասանյան)։

1992-ի վերջին ՊՇ-ի կազմի մեջ է մտել նաև 35-րդ առանձին գումարտակը (հրամանատար՝ Ա.Ղարամյան), ուը մինչ այդ կռվել էր Լաչինի ուղղությամբ։ Կազմավորվել է Ակնաղբյուր, Ավետարանոց, Արաինշեն, Խաչմաչ, Աղնախ, Մադաթաշեն, Ջրաղացներ հ Մոշխմհատ գյուղերի ջոկատների հիմրի վրա։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Ղարաբաղյան ազատագրական պատերազմ (1988—1994) հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո ։