Շուշիի տեխնոլոգիական համալսարան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Շուշիի տեխնոլոգիական համալսարան
ՀապավումՇՏՀ
Տեսակակադեմիական ինստիտուտ
Միջազգային անվանումShushi University of Technology
Հիմնադրված է2015թ. դեկտեմբերի 28
ՌեկտորՀովհաննես Վաչեի Թոքմաջյան (2015)
Ուսանողներ2000
Երկիր Ադրբեջան
ՏեղագրությունԱրցախ, ԼՂՀ
ՀասցեԼՂՀ, ք.Շուշի, Աշոտ Բեկորի 4
Կայքshushitech.am

Շուշիի տեխնոլոգիական համալսարան, գիտակրթական և մշակութային կենտրոն ԼՂՀ-ում։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Համալսարանն ստեղծվել է 2015 թվականին, Լեռնային Ղարաբաղի կառավարության 28 դեկտեմբերի 2015 թ N911-Ն որոշմամբ։ 2016 թ. օգօոստոսի 29-ին համալսարանի ռեկտոր է ընտրվել տեխնիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Հովհաննես Վաչեի Թոքմաջյանը` 5 տարի ժամկետով։ 2016 թ. ապրիլի 14-ին Կազանում տեղի ունեցած շինարարական բուհերի միջազգային ասոցիացիայի վարչության որոշմամբ Շուշիի տեխնոլոգիական համալսարանը ընտրվեց Շինարարական բուհերի միջազգային ասոցիացիայի անդամ։ ՇԸՀ-ի կառավարման մարմիններն են Հոգաբարձուների խորհուրդը, Ռեկտորը։ Բուհի այլ մարմիննրն են գիտական խորհուրդը, ռեկտորատը։ Համալսարանն իրականացնում է բարձրագույն, հետբուհական, միջին մասնագիտական կրթություն։ Համալսարանի ուսանողության ինքնակառավարման մարմինն ուսանողական խորհուրդն է, որն ապահովում է ուսանողների մասնակցությունը հոգաբարձուների խորհրդում, գիտական խորհրդում, ֆակուլտետների խորհուրդներում։

Ֆակուլտետներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ճարտարապետաշինարարական ֆակուլտետ
  • Գյուղատնտեսական ֆակուլտետ
  • Տեխնոլոգիական ֆակուլտետ

Հոգաբարձուների խորհուրդ[խմբագրել | խմբագրել կոդը]

ՇՏՀ հանրակացարան
ՇՏՀ հոգաբարձուների խորհրդի նիստ
  • Արայիկ Վլադիմիրի Հարությունյան (նախագահ)
  • Սլավիկ Արմիկի Ասրյան
  • Արամ Սերգեյի Մխոյան
  • Կարեն Ալեքսանդրի Շահրամանյան
  • Արտակ Արտյոմի Բեգլարյան
  • Արմեն Յուրիկի Սարգսյան
  • Կարեն Արմոյի Ներսիսյան
  • Գագիկ Միքայելի Բաղունց
  • Ռուդոլֆ Գերասիմի Իսրայելյան
  • Վասպուրակ Սմբատի Կարապետյան
  • Սեյրան Ալեքսանդրի Շահնազարյան
  • Սարիբեկ Բարդուղի Գալստյան
  • Նվեր Ալբերտի Միքայելյան
  • Գևորգ Գագիկի Վերանյան
  • Ռոբերտ Միսակի Հարությունյան
  • Լևոն Գագիկի Գրիգորյան
  • Արտակ Արթուրի Սարգսյան
  • Սամվել Ռաֆայելի Մինասյան
  • Գրիշա Ստեփանի Նարինյան
  • Զորի Չարքյազի Մուսայելյան

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]