Արայիկ Հարությունյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տես՝ Արայիկ Հարությունյան (այլ կիրառումներ)

հայ․՝ Արայիկ Հարությոնյան
Araik.jpg
Ծնվել է դեկտեմբերի 14, 1973(1973-12-14) (44 տարեկան)
Ծննդավայր Ստեփանակերտ, ԼՂԻՄ, ԱԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն Flag of the Soviet Union.svg ԽՍՀՄ
Արցախ
Ազգություն հայ
Կրթություն Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան և Արցախի Պետական Համալսարան
Գիտական աստիճան տեխնիկական գիտությունների թեկնածու
Մասնագիտություն քաղաքական գործիչ
Զբաղեցրած պաշտոններ Լեռնային Ղարաբաղի վարչապետների ցանկ
Քաղաքական կուսակցություն Ազատ Հայրենիք
Երեխաներ Ամուսնացած է, ունի երեք զավակ։
Arayik Harutyunyan Վիքիպահեստում

Արայիկ Վլադիմիրի Հարությունյան, Արցախի Հանրապետության նախկին պետական նախարար, Ազատ Հայրենիք կուսակցության նախագահ, տեխնիկական գիտությունների թեկնածու։ Ծնվել է 1973 թվականի դեկտեմբերի 14-ին, Ստեփանակերտ քաղաքում։

Կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1992 թվականին Արայիկ Հարությունյանը անդամագրվել է ԼՂՀ ինքնապաշտպանության ուժերին և ակտիվ մասնակցություն ունեցել պատերազմական գործողություններին։
  • 1995-1997 թվականներին աշխատել է ԼՂՀ էկոնոմիկայի և ֆինանսների նախարարությունում՝ որպես նախարարի օգնական։
  • 1997-1999 թվականներին նա աշխատել է Հայագրոբանկի Ասկերանի մասնաճյուղում՝ որպես կառավարիչ։
  • 1999-2004 թվականներին զբաղեցրել է Հայագրոբանկի Ստեփանակերտի մասնաճյուղի կառավարչի պաշտոնը։
  • 2005- թվականին ընտրվել է ԼՂՀ ԱԺ պատգամավոր, մոտ երկու տարի նախագահել խորհրդարանի ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովում, միաժամանակ եղել է Հայրենիք խմբակցության ղեկավարը։
  • 2005- 2007 Ազատ Հայրենիք կուսակցության համանախագահը, ապա և՝ նախագահն էր:
  • 2007- 2009թթ - Պատգամավորական գործունեությունը դադարեցրել և կուսակցապետի պաշտոնը թողել է ԼՂՀ վարչապետ նշանակվելու կապակցությամբ։
  • Արայիկ Հարությունյանը ԼՂՀ Նախագահի հրամանագրով վարչապետ է նշանակվել 2007 թվականի սեպտեմբերի 14-ին։
  • Արայիկ Հարությունյանը 2009 թ. հոկտեմբերից վերընտրվել է Ազատ Հայրենիք կուսակցության նախագահ։
  • ԱՀ Նախագահի հրամանագրով 2012 թվականին վերանշանակվել է ԱՀ վարչապետ։ Արցախի Հանրապետության *
  • 2017-2018 թվականներին եղել է Արցախի Հանրապետության պետական նախարար:

Կոչումներ և պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արայիկ Հարությունյանը պարգևատրվել է «Շուշիի ազատագրման համար » մեդալով, «Մարտական Խաչ» II աստիճանի շքանշանով։ Իսկ ԼՂՀ նախագահի՝ 2016թ. օգոստոսի 30-ի հրամանագրով՝ Ա. Հարությունյանը պարգևատրվել է «Գրիգոր Լուսավորիչ» շքանշանով՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանը մատուցած բացառիկ ծառայությունների համար և ի նշանավորումն Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հռչակման 25-րդ տարեդարձի:

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]