Արցախի վերահսկիչ պալատ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Արցախի վերահսկիչ պալատ, վերահսկիչ պալատը (ՎՊ) անկախ մարմին է, որը հսկողություն է իրականացնում բյուջետային միջոցների, օտարերկրյա պետություններից և միջազգային կազմակերպություններից ստացված փոխառությունների ու վարկերի, պետական ու համայնքային սեփականության օգտագործման նկատմամբ։ Վերահսկիչ պալատի գործունեության ծրագիրը հաստատում է Աժ-ն։ Արցախի ՎՊ-ն ստեղծվել է 2008 թվականին (նախագահ՝ Արթուր Մոսիյան)։ Նույն անձը չի կարող 2-ից ավելի անգամ անընդմեջ նշանակվել Արցախի գլխավոր դատախազ, ՄԻՊ և ՎՊ նախագահ, իսկ վերջիններս իրենց պաշտոնավարության ընթացքում չեն կարող պաշտոն զբաղեցնել պետական կամ տեղական ինքնակառավարման մարմիններում կամ առևտրական կազմակերպություններում, զբաղվել ձեռնարկատիր գործունեությամբ, կատարել վճարովի այլ աշխատանք՝ բացի գիտական, մանկավարժական և ստեղծագործական աշխատանքից։

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Ղարաբաղյան ազատագրական պատերազմ (1988—1994) հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո ։