Բողոքի ակցիաներ Ստեփանակերտում (2018)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Բողոքի ցույց Ստեփանակերտում
Azatamartikneri boulevard, Stepanakert.jpg
Ամսաթիվ2018 թվականի հունիսի 1-6
ՎայրԱրցախ Ստեփանակերտ, Արցախ
Պատճառ2018 հունիսի 1-ին Ստեփանակերտում ԱՀ ԱԱԾ մի խումբ աշխատակիցների կողմից ոստիկանների լռելյայն ներկայությամբ քաղաքացիներին ծեծի ենթարկելը, ապա ծեծված քաղաքացիներին, այլ ոչ թե ծեծողներին ոստիկանների կողմից բերման ենթարկելը[1]
Արդյունք
Հակամարտող կողմեր

Քաղաքացիական հասարակություն

  • Ուժային կառույցների ապօրինի գործողությունների դեմ բողոքող ցուցարարներ
  • Աշխատավորներ
«Լույս Արցախին» նախաձեռնող խումբ
Ղեկավարներ

Դավիթ Սիմոնյան

Կարեն Սիմոնյան

Բողոքի ակցիաներ Ստեփանակերտում, Արցախի Հանրապետության մայրաքաղաք Ստեփանակերտում 2018 թվականի հունիսի 1-6-ին տեղի ունեցած բողոքի ցույցեր ընդդեմ Արցախի Հանրապետության ուժային կառույցների՝ Ազգային անվտանգության ծառայության և Ոստիկանության որոշ ներկայացուցիչների ապօրինի գործողությունների[1]։

Իրադարձությունների զարգացում[խմբագրել | խմբագրել կոդը]

Բողոքի ակցիաների սկսման պատճառներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ըստ ականատեսների վկայությունների հիման վրա ԶԼՄ-ներում տարածված տեղեկությունների, 2018 թվականի հունիսի 1-ին Ստեփանակերտում ԱՀ ԱԱԾ մի խումբ աշխատակիցներ ծեծի են ենթարկել երկու քաղաքացու՝ ոստիկանների լռելյայն ներկայությամբ, որից հետո ոստիկանները բերման են ենթարկել ծեծվածներին, այլ ոչ թե ծեծողներին։ Դրանից հետո նույն օրը երեկոյան տասնյակ դժգոհ քաղաքացիներ փակել են Ստեփանակերտի ավտոկայանի հարակից կենտրոնական փողոցը։ Քիչ անց նրանց մոտ էր եկել պետնախարար Արայիկ Հարությունյանը[1]։

Հունիսի 2-ի իրադարձություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հաջորդ օրը, հունիսի 2-ին, ցույցը շարունակվեց և արդեն հարյուրավոր քաղաքացիները փակ են պահում քաղաքի կենտրոնական՝ Ազատամարտիկների փողոցը։ Ցուցարարներին են հանդիպել կրկին պետնախարար Արայիկ Հարությունյանը, ինչպես ԱՀ ԱԺ պատգամավոր Հայկ Խանումյանը, նախկին պատգամավոր Վահան Բադասյանը։ Ցուցարարներից կազմվել է 9 հոգանոց խումբ, որը ուղևորվել է Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի հետո բանակցությունների՝ բանակից բացի բոլոր ուժային կառույցների ղեկավարների՝ Արշավիր Ղարամյանի (ԱՀ ԱԱԾ պետ) և իր տեղակալ Գագիկ Սարգսյանի, Կամո Աղաջանյանի (ԱՀ ոստիկանապետ)[1]։

2018 թվականի հունիսի 2-ին Արցախի Հանրապետության Ազգային Ժողովի մամլո ծառայությունը տեղեկություն տարածեց, որ «ԱԺ Կանոնակարգ ԱՀ օրենքի 20-րդ հոդվածի համաձայն՝ պատգամավորների պահանջով Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը հունիսի 2-ին հայտարարել է խորհրդարանական քննիչ հանձնաժողովի ստեղծման մասին, որը կուսումնասիրի հանրային հնչեղություն ստացած հարցերը»[2]։

Հունիսի 3-ի իրադարձություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հունիսի 3-ին ցուցարարները կրկին փակել են Ազատամարտիկների փողոցը, պաշտպանելով նախորդ օրվա պահանջները։ Լրագրող Թաթուլ Հակոբյանի վկայությամբ, ելույթ ունեցողները սկսել են կիրառել Հայկական թավշյա հեղափոխության կոչերը և այլ ատրիբուտները[3]։ Բացի այդ, առավոտվանից Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում ևս մարդիկ են սկսել հավաքվել և սկզբում պարզ չէր, թե ովքեր են դրանք։ Սակայն, ինչպես վկայում է լրագրող Թաթուլ Հակոբյանը, հետագայում պարզվեծ, որ այդ Վերածննդի հրապարակում հավաքվածները պահանջում են, որ ուժայինների ղեկավարները մնան իրենց պաշտոններում՝ «Ուժայինները մեր ուժն են» պաստառներով[4]։ Ինչպես վկայում են որոշ ակտիվիստներ և լրատվամիջոցներ, Վերածննդի հրապարակում հավաքույթը Արցախի Հանրապետության իշխանությունների կողմից[5] կազմակերպած հակացույց է և այդտեղ հավաքվածները հիմնականում քաղաքացիական հագուստով զինծառայողներ են[6]։

Կեսօրից հետո Ազատամարտիկների փողոցում՝ Ավտոկայանի մոտ հավաքված տարածքում ցուցարարներին են միացել մի քանի տասնյակ երիտասարդներ Հադրութից և Մարտունուց[4]։

Արցախի Ազգային վերածնունդ կուսակցության վարչության անդամ Տիգրան Գրիգորյանի վկայությամբ, «շատանում են Արցախը Հայաստանի Հանրապետության հետ միավորելու կոչերը»[4]։

Հունիսի 3-ի երեկոյան ցուցարարների կողմից կազմված վեց հոգանոց մի խումբ հանդիպել է ԱՀ նաագահ Բակո Սահակյանի հետ[7][8]։

Հունիսի 4-ի իրադարձություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հունիսի 4-ին ցուցարարները կրկին հավաքվել են Ստեփանակերտի կենտրոնական՝ Ազատամարտիկների փողոցում և ներկայացնում են հունիսի 3-ի Բակո Սահակյանի հետ հանդիպման արդյունքները[7]։

2018 թվականի հունիսի 4-ին լրատվամիջոցները տարածել են ցույցին մասնակցելու նպատակով Հադրութից Ստեփանակերտ ժամանաց մի խումբ երիտասարդների հետ հարցազրույց, որտեղ նրանք բողոքել են ծագումով հադրութեցի Արցախի Հանրապետության ոստիկանապետ Կամո Աղաջանյանից և նրա ազգականներից։ Երիտասարդների ներկայացմամբ՝ ոստիկանապետ Աղաջանյանի մերձավորները իրենց և իրենց ընկերներին սպառնացել են «աշխատանքից ազատել, եթե իրենք մասնակցեն բողոքի ցույցերին, տարբեր ճնշումներ են բանեցրել, և դա նորություն չէ»։ Ըստ երիտասարդներըի, «Եթե Հայաստանում Սերժիկ-Սաշիկ-Լևոն ախպերությունն էր, ապա Հադրութում Աղաջանյան ախպերությունն է»[9][10]։

Հունիսի 4-ի երեկոյան ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կոչով դիմել է Ստեփանակերտում բողոքի ցույցի մասնակիցներին՝ ցույցի դադարեցման կոչով, քանի որ, ըստ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ցուցարարների և Արցախի Հանրապետության իշխանությունների միջև ձեռք է բերվել հստակ պայմանավորվածություն[11].

Ցուցարարների և Արցախի իշխանությունների միջև ձեռք է բերվել պայմանավորվածություն, փոխադարձ ըմբռնում, որ ստեղծված իրավիճակից պետք է արվեն հետևություններ։ Ուստի, եկել է մի փուլ, որ մեր Արցախի ցուցարարները պետք է հնարավորություն տան Արցախի իշխանություններին իրականացնել պայմանավորվածությունները, պահանջները։

Հասկանալի է, որ դրանք պետք է իրականացվեն հանդարտ պայմաններում։ Եթե այդ պահանջները հետագայում ի կատար չածվեն, հետևություններ չարվեն, այդ դեպքում ցուցարարները կարող են շարունակել իրենց բողոքի գործողությունները։

Իմ եղբայրական կոչն ու հորդորն է, որ ցուցարարները դադարեցնեն ցույցը։ Ըստ էության ցուցարարները հասել են իրենց նպատակին, գնդակը Արցախի իշխանությունների դաշտում է։ Եթե խնդիրները չիրագործվեն պայմանավորվածությունների համաձայն, ցուցարարները գնդակը կարող են ետ բերել իրենց դաշտ[11]:

Քիչ անց Ստեփանակերտի հանրահավաքի համակարգող կոմիտեն հայտարարեց, որ հաշվի առնելով ԱՀ նախագահ Բակո Սահակյանի հետ ձեռք բերված պայմանավորվածությունները և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կոչը, դադարեցնում են բողոքի գործողությունները[12]։

Հունիսի 6-ի և հետագա օրերի զարգացումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հունիսի 6-ի առավոտը հայտնի դարձավ, որ ԱՀ պետական նախարար Արայիկ Հարությունյանն աշխատանքից ազատվելու մասին դիմում է ներկայացրել ԱՀ նախագահ Բակո Սահակյանին, սակայն ցուցարարները Հարությունյանի հրաժարականը չեն պահանջել[13] (նույն օրը հրավիրված ասուլիսում Հարությունյանը մանրամասնեց, որ հրաժարակի որոշումը կայացրել է, որովհետև Արցախի հանրության մոտ կա ձևավորված պահանջ, տրամադրություն՝ երկրում բարեփոխումների նոր փուլ իրականացնելու համար և իր հրաժարականը պետք է դիտարկել միայն այդ բարեփոխումների իրականացման գործընթացի շրջանակներում[14]): Որոշ ժամանակ անց հայտնի է դարձավ, որ հրաժարական է տվել Արցախի Հանրապետության ոստիկանության պետ Կամո Աղաջանյանը[15], քիչ անց նաև՝ Արցախի Հանրապետության ԱԱԾ պետ Արշավիր Ղարամյանը և նրա տեղակալ Գագիկ Սարգսյանը[16]։

Հունիսի 7-ին հայտնի է դարձել, որ կալանավորվել է ԱՀ ԱԱԾ նախկին պետ Արշավիր Ղարամյանի որդին, ով մասնակցել է բողոքի ակցիաների պատճառ դարձած ծեծկռտուքին[17]։ Մասնավորապես, ԱՀ դատախազությունը տեղեկություն էր տարածել, Արցախի դատախազության կայքից տեղեկանում ենք, որ հունիսի 1-ին տեղի ունեցած ծեծկռտուքի գործով «նախաքննության մարմնի կողմից Մխիթար Մուսայելյանին, Սերգեյ Մուսայելյանին, Գուրգեն Հայրապետյանին և Վարդան Ղարամյանին հունիսի 5-ին մեղադրանք է առաջադրվել Արցախի Քրեական օրենսգրքի 269-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին, 2-րդ և 3-րդ կետերով։ Նույն օրը նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը։»[18]

Հետաքրքիր փաստեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Բողոքի ակցիների ժամանակ բարձրաձայնվել է և լրատվամիջոցներում արտացոլվել է տեղեկություն այն բանի մասին, որ Արցախի Հանրապետության իշխանությունները պետական բյուջեից 54 միլիոն դրամ են տրամադրել ԱՀ երկրորդ նախագահ Արկադի Ղուկասյանին՝ իր համար կահույք գնելու նպատակով[19]։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 «LIVE BLOG. Բողոքի ցույց Ստեփանակերտում»։ www.civilnet.am (հայերեն)։ Վերցված է 2018-06-06  (չաշխատող հղում)
  2. «Խորհրդարանում ստեղծվել է քննիչ հանձնաժողով՝ հանրային հնչեղություն ստացած հարցերի ուսումնասիրման համար»։ www.nankr.am։ Վերցված է 2018-06-06 
  3. «Ադրբեջանցի՛ն թող վախենա. հայկական հեղափոխության շունչը Արցախում»։ www.civilnet.am (հայերեն)։ Վերցված է 2018-06-06 
  4. 4,0 4,1 4,2 «LIVE BLOG. Բողոքի ցույց Ստեփանակերտում, հունիսի 3»։ www.civilnet.am (հայերեն)։ Վերցված է 2018-06-06 
  5. իշխանությունը հակացույց է կազմակերպել. Ինչ իրավիճակ է Ստեփանակերտում
  6. «Ստեփանակերտում Վերածննդի հրապարակի «հակացույցը» դադարեցվել է»։ Lragir.am (հայերեն)։ Վերցված է 2018-06-06 
  7. 7,0 7,1 «Ցուցարարները ներկայացրին՝ ինչ են խոսել Բակո Սահակյանի հետ»։ www.civilnet.am (հայերեն)։ Վերցված է 2018-06-06 
  8. «Բակո Սահակյանը ընդունել է ցուցարարների առաջնորդների 5-6 հոգանոց խմբին | Aniarc»։ www.aniarc.am (en-US)։ Վերցված է 2018-06-06 
  9. Արցախի ոստիկանապետի մերձավորները սպառնում են բողոքի ցույցերին մասնակցողներին․ հադրութեցի երիտասարդներ
  10. «Արցախի ոստիկանապետի մերձավորները սպառնում են բողոքի ցույցերին մասնակցողներին․ հադրութեցի երիտասարդներ»։ Factor.am։ 4 Հունիսի 2018։ Վերցված է 6 Հունիսի 2018 
  11. 11,0 11,1 «Նիկոլ Փաշինյանը կոչ արեց արցախցիներին դադարեցնել ցույցերը» (ru-RU)։ Վերցված է 2018-06-06 
  12. «Ստեփանակերտում դադարեցվել են բողոքի ակցիաները. «Բակո Սահակյանը հայտարարել է, թե գոհ եք լինելու»»։ Lragir.am (հայերեն)։ Վերցված է 2018-06-06 
  13. ԼՂ պետնախարար Արայիկ Հարությունյանը հրաժարական է ներկայացրել
  14. «Արայիկ Հարությունյանն ասել է, թե ինչու է հրաժարական տվել»։ Lragir.am (հայերեն)։ Վերցված է 2018-06-06 
  15. One Studio։ «Նորություններ - ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆ»։ www.police.nkr.am։ Արխիվացված է օրիգինալից 2018-06-08-ին։ Վերցված է 2018-06-06 
  16. «Արցախում ԱԱԾ պետն ու նրա տեղակալը ազատման դիմումներ են ներկայացրել - Life Panorama»։ life.panorama.am (անգլերեն)։ Վերցված է 2018-06-06 (չաշխատող հղում)
  17. Արցախի ԱԱԾ նախկին պետ Արշավիր Ղարամյանի որդին կալանավորվեց
  18. Առաջադրվել է մեղադրանք և ընտրվել խափանման միջոց
  19. «Ղարաբաղում կա երկու ընտրություն․ վատ ու ավելի վատ | Epress.am»։ Epress.am (հայերեն)։ 2018-06-04։ Վերցված է 2018-06-06