1994-1998 թթ. - Հալեպում Հայաստանի Հանրապետության գլխավոր հյուպատոս։
1998-2004 թթ. - Սիրիայի Արաբական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան։
2000-2005 թթ. - Հորդանանի Հաշիմյան Թագավորությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (համատեղության կարգով)։
2005 թ. ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է Թունիսի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան։
2005 թ. ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է Ալժիրի Ժողովրդական Ժողովրդավարական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (համատեղության կարգով)։
2010 թ. մարտի 9-ին ՀՀ Նախագահի հրամանագրով ազատվել է Թունիսի Հանրապետությունում և, համատեղության կարգով, Ալժիրի Ժողովրդական Ժողովրդավարական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի պարտականություններից[1]։
2010 թ. մարտի 9-ին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է հատուկ հանձնարարություններով դեսպան[2]։
2018 թ․ հոկտեմբերի 2-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Լևոն Սարգսյանն ազատվել է հատուկ հանձնարարություններով դեսպանի պաշտոնից[3]։