Ռիտա Սարգսյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ռիտա Սարգսյան
Դիմանկար
Ծնվել էմարտի 6, 1962
ԾննդավայրՍտեփանակերտ, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ
Մահացել էնոյեմբերի 20, 2020 (58 տարեկան)
Մահվան վայրԵրևան, Հայաստան
ՔաղաքացիությունՀայաստան Հայաստան
Ազգությունհայ
Մայրենի լեզուհայերեն
Մասնագիտությունքաղաքական գործիչ և երաժշտության ուսուցիչ
ԱմուսինՍերժ Սարգսյան
Զբաղեցրած պաշտոններԱռաջին տիկին
Կայքpresident.am/en/rita-sargsyan/
 Rita Sargsyan Վիքիպահեստում

Ռիտա Ալեքսանդրի Սարգսյան (օրիորդական ազգանունը՝ Դադայան, մարտի 6, 1962(1962-03-06), Ստեփանակերտ, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ - նոյեմբերի 20, 2020(2020-11-20), Երևան, Հայաստան), Հայաստանի 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանի կինը։

Պատանեկություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1962 թվականի մարտի 6-ին, Ստեփանակերտ քաղաքում։

Կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ավարտել է Ստեփանակերտի Ալեքսանդր Գրիբոյեդովի անվան 3-րդ միջնակարգ դպրոցը՝ ստանալով երաժշտական կրթություն։

Աշխատանքային գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Որոշ ժամանակ աշխատել է մանկապարտեզում որպես երաժշտության ուսուցչուհի։ Ստեփանակերտից Երևան տեղափոխվելուց հետո չի աշխատել։

Ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռիտա Սարգսյանը ամուսնացած էր Սերժ Սարգսյանի հետ և ուներ երկու դուստր և 5 թոռ[1][2][3]։

Մահ[խմբագրել | խմբագրել կոդը]

2020 թվականի նոյեմբերի 16-ին Ռիտա Սարգսյանը ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել էր «Նաիրի» բժշկական կենտրոն։ Նրա մոտ ախտորոշվել էր COVID-19[4]։ Նոյեմբերի 20-ին երրորդ նախագահի գրասենյակը տեղեկացրեց, որ Ռիտա Սարգսյանը մահացել է[5]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]