Ռուբեն Յոլյանի անվան արյունաբանական կենտրոն
Ռուբեն Յոլյանի անվան արյունաբանական կենտրոն | |
---|---|
Տեսակ | հիվանդանոց և գիտահետազոտական ինստիտուտ |
Երկիր | Հայաստան |
Հիմնադրված | 1947թ. մարտի 17 |
Գլխադասային գրասենյակ | Հրաչյա Ներսիսյան 7, Երևան, Հայաստան |
Ղեկավար | Սամվել Դանելյան |
Անվանված է | Ռուբեն Յոլյան |
Կայք | blood.am |
ՀՀ ԱՆ պրոֆ. Ռ. Հ. Յոլյանի անվան արյունաբանական կենտրոն, արյունաբանության և փոխներարկաբանության ոլորտում խոշոր գիտա-հետազոտական կենտրոն Երևանում։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1930-ական թվականներին պրոֆեսոր Ա. Ա. Բաղդասարովի առաջարկով և ղեկավարությամբ մասնագետների հատուկ խումբ է ժամանում Երևան դոնորության քարոզչության և արյան ծառայության կազմակերպման նպատակով և Երևանում ստեղծվում է Արյան փոխներարկման կոմիտեն, որը 1933 թվականին վերափոխվում է Մոսկվայի Արյունաբանության և արյան փոխներարկման գիտահետազոտական կենտրոնական ինստիտուտի մասնաճյուղի, որի ղեկավար է նշանակվում Ռուբեն Յոլյանը։ Արյունաբանության և արյան փոխներարկման այս կառույցը սերտորեն առնչվում է 1926 թվականին հիմնադրված Մոսկվայի Արյունաբանության և արյան փոխներարկման կենտրոնական գիտահետազոտական ինստիտուտի հետ։
1939 թվականից Մոսկվայի Արյան փոխներարկման ինստիտուտի հայկական մասնաճյուղը գործում է որպես Արյան փոխներարկման Հայաստանի հանրապետական կայան, բացվում են արյան փոխներարկման բաժանմունքներ Ս. Թովմասյանի ղեկավարությամբ՝ Լենինականում և Ե. Ասլանյանի ղեկավարությամբ՝ Կիրովականում։
Երևանում, 1947 թվականի մարտի 17-ին, Մինիստրների Խորհրդի հատուկ որոշմամբ Արյան փոխներարկման կայանի հիման վրա ստեղծվում է Արյունաբանության և արյան փոխներարկման գիտահետազոտական ինստիտուտը, ներկայումս՝ Հայաստանի Հանրապետության Առողջապահության նախարարության պրոֆեսոր Ռ. Հ. Յոլյանի անվան Արյունաբանական կենտրոն (ԱԿ), որը Խորհրդային Միությունում գործող նմանատիպ հինգ մասնագիտացված բուժհաստատություններից մեկն էր։ Ինստիտուտն արյունաբանության և փոխներարկաբանության ոլորտում խոշոր գիտահետազոտական կենտրոն է, հանդիսանալով գիտական, գիտամեթոդական և համակարգող համալիր բուժհաստատություն ամբողջ հանրապետության արյան ծառայության համար[1][2]։
Կենտրոնի ղեկավարներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1947-1955 թթ. -Արյունաբանության և արյան փոխներարկման գիտահետազոտական ինստիտուտի առաջին տնօրենը եղել է անվանի վիրաբույժ և հասարակական գործիչ Ռուբեն Հովսեփի Յոլյանը, որի անունով էլ կոչվում է ինստիտուտը, ներկայումս՝ Արյունաբանական կենտրոնը։
- 1956-1972 թթ.- Քամեր Անտոնի Անտոնյան
- 1973-1988 թթ.- Արմիկ Մելիքսեթի Եղիկյան
- 1988-1990 թթ.- Միհրան Կոնստանտինի Նազարեթյան
- 1990-1992 թթ.- Արմեն Իսահակի Իսահակյան
- 1992-2001 թթ.-Արմեն Ռոմանի Երեմյանց
- 2001-2018 թթ. - Սմբատ Սարգսի Դաղբաշյան
- 2018 թվականից Սամվել Հովհաննեսի Դանիելյան
Կենտրոնի ղեկավար կազմ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Կենտրոնի տնօրեն - Ս. Հ. Դանելյան
- Կենտրոնի բուժական գժով փոխտնօրեն - Կ. Հ. Մելիքսեթյան
- Ընդհանուր հարցերով փոխտնօրեն - Ն. Ա. Մելքիկյան
- Կենտրոնի արյան գծով փոխտնօրեն - Մ. Լ. Հակոբյան
- Հայաստանի մանկական քաղցկեղի և արյան հիվանդությունների կենտրոնի ղեկավար - Գ. Ն. Թամամյան
- Մեծահասակների արյան հիվանդությունների կենտրոնի ղեկավար - Ա. Ա. Ոսկանյան
- Մեծահասակների սոլիդ ուռուցքների քիմիաթերապիայի կենտրոնի ղեկավար - Դ. Գ. Զոհրաբյան
- Հեմոֆիլիայի և թրոմբոզների կենտրոնի ղեկավար - Հ. Ս. Խաչատրյան
- Կենտրոնի գիտության գծով փոխտնօրեն - Ն. Ա. Ղազարյան
- Կենտրոնի ֆինանսատնտեսական գծով փոխտնօրեն - Ս. Գ. Պապիկյան
Հայաստանի Մանկական քաղցկեղի և արյան հիվանդությունների կենտրոն
[խմբագրել | խմբագրել կոդը]Հայաստանի մանկական քաղցկեղի և արյան հիվանդությունների կենտրոնը ստեղծվել է 2019թ-ի փետրվարին՝ ՀՀ ԱՆ պրոֆ. Ռ.Հ.Յոլյանի անվան Արյունաբանական կենտրոնի և ԵՊԲՀ Մուրացան հիվանդանոցային համալիրի քիմիաթերապիայի կլինիկայի մանկական արյունաբանական և ուռուցքաբանական ծառայությունների միացման արդյունքում։
2019թ ապրիլին Կենտրոնը՝ առաջինն աշխարհում, միացել է աշխարհահռչակ Սուրբ Հուդայի մանկական հետազոտական հիվանդանոցի Գլոբալ ալյանսին։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ ԱՐՅՈՒՆԱԲԱՆԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ պրոֆ. Ռ.Հ. Յոլյանի անվան
- ↑ «ՀՀ ԱՆ պրոֆ. Ռ.Հ. Յոլյանի անվան արյունաբանական կենտրոն». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ ապրիլի 29-ին. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 16-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ՊՐՈՖ. Ռ.Օ. ՅՈԼՅԱՆԻ ԱՆՎԱՆ ԱՐՅՈՒՆԱԲԱՆԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ
- Ռ. Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնի ռեգիստրում հաշվառված 282 հիվանդներից 82-ը անչափասներ են
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 6, էջ 349)։ |