Ռուբեն Յոլյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Picto infobox med.png
Ռուբեն Յոլյան
Ռուբեն Յոլյան.jpg
Ծնվել է1894 կամ հունիսի 6, 1894(1894-06-06)
ԾննդավայրԳորիս, Հայաստան
Մահացել է1955 կամ հուլիսի 1, 1955(1955-07-01)
Մահվան վայրԵրևան, Հայկական ԽՍՀ
Ազգությունհայ
ԿրթությունՇևչենկոյի անվան համալսարան
Մասնագիտությունքաղաքական գործիչ և վիրաբույժ
Գիտական աստիճանբժշկական գիտությունների դոկտոր և պրոֆեսոր
ԱշակերտներԱվետիք Միդոյան
ԿուսակցությունԽՄԿԿ
ԶավակներԻզաբելա Յոլյան
Պարգևներ

Ռուբեն Հովսեփի Յոլյան (1894 կամ հունիսի 6, 1894(1894-06-06), Գորիս, Հայաստան - 1955 կամ հուլիսի 1, 1955(1955-07-01), Երևան, Հայկական ԽՍՀ), հայ վիրաբույժ։ Բժշկական գիտությունների դոկտոր (1936 թ.), պրոֆեսոր (1936 թ.), ՀԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ, ԽՍՀՄ ԲԳԱ թղթակից անդամ (1946 թ.), ԵրԲԻ ֆակուլտետային վիրաբուժության ամբիոնի վարիչ։ Հայաստանում արյան փոխներարկման ԳՀԻ հիմնադիրը։ ԵՊԲՀ-ում առաջադեմ ուսանողներին տրվում է նրա անունով անվանական կրթաթոշակ։

Երաժշտագետ Իզաբելա Յոլյանի հայրը։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1919 թվականին ավարտել է Կիևի համալսարանի բժշկական ֆակուլտետը[1]։ 1934 թվականից ղեկավարել է Երևանի բժշկական ինստիտուտի ընդհանուր վիրաբուժության, 1935 թվականից՝ ֆակուլտետային վիրաբուժության ամբիոնները։

Հայրենական պատերազմի (1941-1945 թթ.) տարիներին եղել է Երևանի տարհանման հոսպիտալների խորհրդատու։

1932-1955 թվականներին ղեկավարել է Մոսկվայի արյունաբանության և արյան փոխներարկման կենտրոնական ինստիտուտի Երևանի մասնաճյուղը (1947 թվականից՝ Արյունաբանության և արյան փոխներարկման ԳՀԻ, 1955 թվականից՝ Ռուբեն Յոլյանի անվան

Ռուբեն Յոլյանի հուշատախտակը Երևանում
Ռուբեն Յոլյանի կիսանդրին՝ Գորիսի բժշկական կենտրոնի մոտ

1946-1955 թվականներին եղել ԽՍՀՄ ԳԽ պատգամավոր։ Եղել է ՀԽՍՀ վիրաբույժների ընկերության նախագահ (1937-1954 թթ.), Վիրաբույժների համամիութենական ընկերության վարչության, Վիրաբույժների միջազգային ազգային ընկերակցության (1953-1955 թթ.) անդամ[2]։

Գիտական գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գիտական աշխատանքները վերաբերում են արյան փոխներարկման, կլինիկական վիրաբուժության, վնասվածքաբանության, ուռուցքաբանության, անեսթեզիոլոգիայի, երկրամասային ախտաբանության, վարակված վերքերի և վիրաբուժության վարակների սուլֆանիլամիդային պատրաստուկներով բուժման, վնասվածքային շոկի, նյարդային համակարգի սնուցող ֆունկցիայի պարզաբանման խնդիրներին[3]։

Հիշատակ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռռւբեն Յոլյանի անունով են կոչվել Գորիսի փողոցներից մեկը և քաղաքային հիվանդանոցը։

Երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ռազմադաշտային վիրաբուժության համառոտ ձեռնարկ, Ե 1934։
  • Արյան փոխներարկում, Ե., 1936:
  • Պենիցիլինի կիրառումը խիրուրգիայում, Ե., 1955:
  • Лекции по частной хирургии, 1955
  • Сборник научных трудов, Е., 1960.

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. А. П. Айриян (1998)։ Армянские учёные-медики։ Ереван: Амарас։ էջ 46։ ISBN 99930-1-001-7 
  2. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր երկրորդ, Երևան, 2007 
  3. «Կոչումով բժիշկ». Յոլյաններ