Ռուբեն Յոլյանի անվան արյունաբանական կենտրոն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ռուբեն Յոլյանի անվան արյունաբանական կենտրոն
Haematology center after professor R.Yeolyan.jpg
Տեսակ Հիվանդանոց և գիտահետազոտական ինստիտուտ
Երկիր Flag of Armenia.svg Հայաստան
Հիմնադրված 1947
Գլխադասային գրասենյակ Հրաչյա Ներսիսյան 7, Երևան, Հայաստան
Ղեկավար Սմբատ Դաղբաշյան
Կայք www.blood.am
Կոորդինատներ: 40°12′18.000000099994″ հս․ լ. 44°31′53.000000100392″ ավ. ե. / 40.20500000002777341° հս․. լ. 44.53138888891677283° ավ. ե. / 40.20500000002777341; 44.53138888891677283

Ռուբեն Յոլյանի անվան արյունաբանական կենտրոն, ՀՀ ԱՆ պրոֆեսոր Ռ. Հ. Յոլյանի անվան արյունաբանական կենտրոն, արյունաբանության և փոխներարկաբանության ոլորտում խոշոր գիտա-հետազոտական կենտրոն Երևանում:

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1930-ական թվականներին պրոֆեսոր Ա. Ա. Բաղդասարովի առաջարկով և ղեկավարությամբ մասնագետների հատուկ խումբ է ժամանում Երևան դոնորության քարոզչության և արյան ծառայության կազմակերպման նպատակով և Երևանում ստեղծվում է Արյան փոխներարկման կոմիտեն, որը 1933 թվականին վերափոխվում է Մոսկվայի Արյունաբանության և արյան փոխներարկման գիտահետազոտական կենտրոնական ինստիտուտի մասնաճյուղի, որի ղեկավար է նշանակվում Ռուբեն Յոլյանը: Արյունաբանության և արյան փոխներարկման այս կառույցը սերտորեն առնչվում է 1926 թվականին հիմնադրված Մոսկվայի Արյունաբանության և արյան փոխներարկման կենտրոնական գիտահետազոտական ինստիտուտի հետ։

1939 թվականից Մոսկվայի Արյան փոխներարկման ինստիտուտի հայկական մասնաճյուղը գործում է որպես Արյան փոխներարկման Հայաստանի հանրապետական կայան, բացվում են արյան փոխներարկման բաժանմունքներ Ս. Թովմասյանի ղեկավարությամբ՝ Լենինականում և Ե. Ասլանյանի ղեկավարությամբ՝ Կիրովականում:

Երևանում, 1947 թվականի մարտի 17-ին, Մինիստրների Խորհրդի հատուկ որոշմամբ Արյան փոխներարկման կայանի հիման վրա ստեղծվում է Արյունաբանության և արյան փոխներարկման գիտահետազոտական ինստիտուտը, ներկայումս՝ Հայաստանի Հանրապետության Առողջապահության նախարարության պրոֆեսոր Ռ. Օ. Յոլյանի անվան Արյունաբանական կենտրոն (ԱԿ), որը Խորհրդային Միությունում գործող նմանատիպ հինգ մասնագիտացված բուժհաստատություններից մեկն էր։ Ինստիտուտն արյունաբանության և փոխներարկաբանության ոլորտում խոշոր գիտահետազոտական կենտրոն է, հանդիսանալով գիտական, գիտամեթոդական և համակարգող համալիր բուժհաստատություն ամբողջ հանրապետության արյան ծառայության համար[1][2]:

Կենտրոնի մանկական բաժանմունքում բուժվող երեխաներին նվիրված քանդակ, հեղինակ՝ քանդակագործ-դիզայներ Արման Նուռ

Հրատարակումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

2005 թվականից լույս է տեսնում «Արյուն» գիտա-գործնական ամսագիրը, որը տպագրվում է 3 լեզուներով՝ ռուսերեն, հայերեն և անգլերեն: Գործում է նաև «Արյուն» ամսագրի ինտերնետային կայքը http://www.blood.am: 2007 թվականից «Արյուն» գիտա-գործնական ամսագիրն ընդգրկվել է ՀՀ ԲՈՀ-ի «Ատենախոսությունների հիմնական արդյունքների և դրույթների հրատարակման համար ընդունելի պարբերական գիտական հրապարակումների ցուցակում»:

Կենտրոնի ղեկավարներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1947-1955 թթ. -Արյունաբանության և արյան փոխներարկման գիտահետազոտական ինստիտուտի առաջին տնօրենը եղել է անվանի վիրաբույժ և հասարակական գործիչ Ռուբեն Հովսեփի Յոլյանը, որի անունով էլ կոչվում է ինստիտուտը, ներկայումս՝ Արյունաբանական կենտրոնը։
  • 1956-1972 թթ.- Քամեր Անտոնի Անտոնյան
  • 1973-1988 թթ.- Արմիկ Մելիքսեթի Եղիկյան
  • 1988-1990 թթ.- Միհրան Կոնստանտինի Նազարեթյան
  • 1990-1992 թթ.- Արմեն Իսահակի Իսահակյան
  • 1992-2001 թթ.-Արմեն Ռոմանի Երեմյանց
  • 2001 թվականից - Սմբատ Սարգսի Դաղբաշյան

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]