Ավետիք Միդոյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ավետիք Միդոյան
Ծնվել էնոյեմբերի 2, 1915(1915-11-02)[1] (108 տարեկան)
ԾննդավայրԲաթում, Ռուսական կայսրություն[1]
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն և  ԽՍՀՄ
Ազգությունհայ
ԿրթությունՕդեսայի ազգային շժշկական համալսարան (1941)[1]
Մասնագիտությունուրոլոգ և դասախոս
Գիտական աստիճանբժշկական գիտությունների թեկնածու[1] (1969)
ՈւսուցիչՌուբեն Յոլյան[1]
ԱշխատավայրԵրևանի Մխիթար Հերացու անվան Պետական Բժշկական Համալսարան[1]
Պարգևներ

Ավետիք Ավետիքի Միդոյան (նոյեմբերի 2, 1915(1915-11-02)[1], Բաթում, Ռուսական կայսրություն[1]), հայ խորհրդային բժիշկ, ուրոլոգ։ Բժշկական գիտությունների թեկնածու (1969), ՀԽՍՀ վաստակավոր բժիշկ (1963)։ Հանդիսանում է Խորհրդային Հայաստանում ուրոլոգիայի հիմնադիրը։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1941 թվականին ավարտել է Օդեսայի բժշկական ինստիտուտը։ Աշակերտել է պրոֆեսոր Ռուբեն Յոլյանին։ Մասնակցել է Հայրենական մեծ պատերազմին։ 1942-1970 թվականներին աշխատել է Երևանի 3-րդ կլինիկական հիվանդանոցում, ուր նրա նախաձեռնությամբ 1960 թվականին բացվել է ուրոլոգիական բաժանմունք և կազմակերպվել (1963) «արհեստական երիկամ» լաբորատորիա։ 1960 թվականին նշանակվել է ՀԽՍՀ առողջապահության մինիստրության գլխավոր ուրոլոգ, եղել ՀԽՍՀ առողջապահության մինիստրության 4-րդ գլխավոր վարչության ուրոլոգ-խորհրդատու։ 1970 թվականից մինչև 1991 թվականը եղել է Երևանի բժշկական ինստիտուտի ուրոլոգիայի ամբիոնի վարիչը[2]։

Գիտական աշխատանքները վերաբերում են որովայնի օրգանների վիրաբուժությանը, տրավմատիզմի և ինֆեկցիայի դեմ պայքարի, ուրոլոգիայում կորտիզոնի կիրառման հարցերին։ Հայաստանում առաջինն է հաջողությամբ կիրառել հեմոդիալիզի մեթոդը՝ սուր երիկամային անբավարարության դեպքում, կատարել երիկամների մասնատում՝ երիկամաքարային հիվանդության բուժման և կանխարգելման նպատակով, միզապարկի հեռացում և պատվաստում։ «Սուր որովայնի» ախտորոշման նպատակով կիրառել է քրոնոցիստոսկոպիայի, իսկ երիկամային խիթի դեպքում՝ իզոտոպային ռենոգրաֆիայի մեթոդները։ Աշխատակիցների հետ համատեղ գործնական ուրոլոգիայում ներդրել է 12 նորարարություն։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 531