Իզաբելա Յոլյան
Իզաբելա Ռուբենի Յոլյան | |
---|---|
Ծնվել է | 1928 մարտի 12 |
Ծննդավայր | Գորիս |
Մահացել է | փետրվարի 13, 1996 | (տարիքը 67)
Մահվան վայր | Մոսկվա |
Ազգություն | հայ |
Կրթություն | Ռոմանոս Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարան (1944), Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա (1949) և Մոսկվայի կոնսերվատորիա (1952) |
Մասնագիտություն | երաժշտագետ |
Ծնողներ | Ռուբեն Յոլյան |
Իզաբելա Ռուբենի Յոլյան (մարտի 12, 1928, Գորիս, Հայաստան - փետրվարի 13, 1996, Մոսկվա, Ռուսաստան), հայ երաժշտագետ։ Արվեստաբանության թեկնածու (1954)։
Վիրաբույժ, ՀԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ Ռուբեն Յոլյանի դուստրը։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Իզաբելա Յոլյանը ծնվել է Գորիս քաղաքում։ 1944 թվականին ավարտել է Երևանի երաժշտական ուսումնարանի դաշնամուրային բաժինը, 1949 թվականին՝ Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիան, 1952 թվականին՝ Մոսկվայի պետական կոնսերվատորիայի ասպիրանտուրան։ 1948-1949 թվականներին եղել է Երևանի կոնսերվատորիայի կոմպոզիցիայի ամբիոնի ասիստենտ, 1966 թվականից՝ ԽՍՀՄ մշակույթի նախարարության Արվեստի ինստիտուտի ավագ գիտաշխատող։ 1956-1959 թվականներին դասավանդել է Մոսկվայի կոնսերվատորիայում, 1954 թվականից՝ արվեստաբանության թեկնածու։ 1970 թվականին դասախոսություն է կարդացել Իրաքի կոնսերվատորիայում[1]։
Երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]
- «Ալեքսանդր Հարությունյան», 1962, ռուսերեն
- «Գրիգոր Եղիազարյան», 1968
- «Կոմիտաս», 1969, հայերեն[2]
- «Արաբական աշխարհի ժողովրդական երաժշտություն», 1990