Արման Նուռ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Արման Նուռ
ոսկերիչ, նկարիչ, քանդակագործ, դիզայներ
Ի ծնեԱրման Դավթյան
ԿեղծանունՆուռ
Ծնվել էհոկտեմբերի 11, 1971(1971-10-11) (52 տարեկան)
ԾննդավայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն Հայաստան
Մասնագիտությունդիզայներ, ոսկերիչ, քանդակագործ և նկարիչ
Ուշագրավ աշխատանքներԵղիցի լույս (մրցանակ) և Ընթերցողը
Պարգևներ

Մովսես Խորենացու մեդալ,

Հայաստանի Մշակույթի նախարարության ոսկե մեդալ
 Arman Nur Վիքիպահեստում

Արման Նուռ (հոկտեմբերի 11, 1971(1971-10-11), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ դիզայներ, ոսկերիչ, քանդակագործ, նկարիչ։ 2012 թվականին արժանացել է Հայաստանի մշակույթի նախարարության Ոսկե, 2013 թվականին՝ Հայաստանի նախագահի Մովսես Խորենացու մեդալների[1]։

Կյանքը[խմբագրել | խմբագրել կոդը]

Արման Նուռը ծնվել է Երևան քաղաքում 1971 թվականի հոկտեմբերի 11-ին։ Սովորել է Երևանի Մանկական գեղագիտական զարգացման կենտրոնի Խեցեգործության բաժնում և Երևանի Թորոս Ռոսլինի անվան կիրառական արվեստի ինստիտուտի մետաղի ձևավորման ֆակուլտետում։ Մասնակցել է Մոսկվայի Գեմոլոգիական ինստիտուտի դասընթացներին՝ Թանկարժեք քարերի ուսումնասիրություն, նույնականացում և հետազոտություն թեմայով նաև Մայամիի արվեստի ու դիզայնի համալսարանի դասընթացներին։

«Նուռ Դիզայն» ստեղծագործական ստուդիայի հիմնադիր տնօրենն է[2]։

2015 թվականից հանդիսանում է «Նուռ Արթ Գալլերի» (Nur Art Gallery Yerevan) ցուցասրահի հիմնադիրը[3][4]։

Ստեղծագործական գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ցուցահանդեսներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Անհատական ցուցահանդեսներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 2001 «Արթ գալերի» ցուցասրահ Երևան, Հայաստան
  • 2004 «Գևորգյան» ցուցասրահ, Երևան, Հայաստան, Շրջիկ ցուցահանդեսներ Դյուսելդորֆ, Քյոլն, Բոնն, Բրյուսել, Փարիզ, Վիեննա, Մոսկվա քաղաքներում
  • 2007 «Արատտա», պատմական Հայաստանի 12 քաղաքները խորհրդանշող զարդերի ցուցադրություն, Կամերային երաժշտության տուն, Երևան, Հայաստան
  • 2008 «Արատտա» հավաքածուի ցուցադրություն, Ժողտնտեսական ձեռքբերումների ցուցահանդես, Մոսկվա, Ռուսաստան
  • 2016 «ԵրևանՈւհի», հայ կնոջը նվիրված ցուցադրություն, Երևանի պատմության թանգարան, Հայաստան[5]
  • 2018 «Ճանճ», Գաֆէսճեան արվեստի կենտրոն, Երևան, Հայաստան[6][7]
  • 2018 թ. «Արատտա հավաքածու», ոսկերչական իրերի ցուցահանդես Պիրրո դել Բալցո Կաստելում, Սալա Գեսուալդո, Վենոսա, Իտալիա։
  • 2018 թ. «Դիագրամ», նկարների, գրաֆիկայի, զարդերի և քանդակների ցուցահանդես Պորտա Չելի միջազգային արվեստի պատկերասրահում և ակադեմիայում, Վենոսա, Իտալիա

Խմբակային ցուցահանդեսներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 2001 «Յուվելիր 2001» միջազգային ցուցահանդես։ Մոսկվա, Ռուսաստան
  • 2002 JUNWEX միջազգային ցուցահանդես, Սանկտ Պետերբուրգ, Ռուսաստան
  • 2007 «Արատտա» հավաքածուի ցուցադրություն ռուսական նորաձևության շաբաթվա շրջանակներում, Մոսկվա, Ռուսաստան[8]
  • 2008 «Արատտա» հավաքածուի ցուցադրություն ուկրաինական նորաձևության շաբաթվա շրջանակներում, Կիև, Ուկրաինա
  • 2010 «Արատտա» հավաքածուի ցուցադրություն, Շանհայի համաշխարհային ցուցահանդես, Չինաստան
  • 2011 «Արատտա» հավաքածուի ցուցադրություն Վրացական նորաձևության շաբաթվա շրջանակներում, Թբիլիսի, Վրաստան
  • 2017 Ֆլորենցիայի ժամանակակից արվեստի միջազգային բիենալե, Առաջին մրցանակ՝ Lorenzo il Magnifico Լորենցո Մեդիչի Ոսկե մեդալ[9]
  • 2018 քանդակագործության առաջին միջազգային սիմպոզիում, Ապարան, Հայաստան
  • 2018 դեկտեմբեր Bibart 2018/2019 արվեստի միջազգային բիենալե, Բարի, Իտալիա
  • 2019 hունիս, երկրորդ միջազգային քանդակների սիմպոզիում, որպես հանձնաժողովի անդամ և մասնակից՝ Ապարան, Հայաստան
  • 2019 հուլիս, iGB Live! ցուցահանդեսին «Ճանճը» հավելվածի ցուցադրություն՝ նվիրված «Ճանճը» նախագծին, Ամստերդամ, Նիդերլանդներ
  • 2019 օգոստոս, Art Nocturne Knocke, Կնոկ, Բելգիա
  • 2020 փետրվար, «Արթ կապիտալ» միջազգային ցուցադրություն Մեծ պալատում, Փարիզ, Ֆրանսիա

Ստեղծագործություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ընթերցողը հուշարձան, գտնվում է Խնկո-Ապոր անվան ազգային մանկական գրադարանի շրջակայքում, տեղադրվել է 2013 թվականին[10]։
  • «Մանկություն» քանդակ, գտնվում է Պրոֆ. Ռ. Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնի բակում, տեղադրվել է 2017 թվականին[11]։
  • «Յոթ Աղբյուր» ցայտաղբյուրի գլխիկներ, տեղադրվել են 2010 թվականին[12]։
  • «Արտիստ» արձանիկ, «Բաց երաժշտության փառատոնի» մրցանակ
  • «Նռան Հատիկ» արձանիկ, «Նռան Հատիկ» Մանկապատանեկան Թատերական Փառատոնի մրցանակ
  • «Եղիցի լույս» արձանիկ, Ոսկե ծիրան միջազգային կինոփառատոնի էկումենիկ մրցանակ[13]
  • «Ծիծեռնակ» արձանիկ, «Ծիծեռնակ» Ազգային երաժշտական մրցանակաբաշխություն[14]
  • «Ճանճ» արձանիկ, որն արժանացել է 2017-ի Ֆլորենցիայի Ժամանակակից արվեստի միջազգային բիենալեի Լորենցո իլ Մայնիֆիկո Ոսկե մեդալի[15][16]
  • «Հանճար» առաջին անիմացիոն արձանիկների շարք
  • «Սաթենիկ զարդատուփ» ոսկերչական զարդերի հավաքածու[17]
  • «Հիսուս» քանդակը, որը արժանացել է «Քննադատների մրցանակ» Բիբարտ 2018/2019 միջազգային արվեստի բիենալեին, Իտալիա, Բարի քաղաք։

Նուռի ոսկերչական աշխատանքներից կրում են այնպիսի աշխարհահռչակ մարդիկ, ինչպես օրինակ՝ Անդրե Աղասին, Շերիլին Սարգսյանը, Մայա Պլիսեցկայան, Էլ Ջերոն, Մադլեն Օլբրայթը, Մոնսերատ Կաբալյեն, Նինո Կատամաձեն և ուրիշներ։

Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գործունեության ընթացքում Նուռը արժանացել է Հայաստանի ու արտերկրի մի շարք հեղինակավոր պարգևների ու մրցանակների, ինչպես օրինակ Մոսկվայում «Ոսկերիչ 1994» համաշխարհային ցուցահանդեսի Առաջին մրցանակ, «Յուվելիր-2001» միջազգային ցուցահանդեսի «Լավագույն զարդ» անվանակարգում՝ Առաջին մրցանակ, «Յուվելիր-2005» զարդեր և ժամացույցներ միջազգային ցուցահանդեսում «Սիրո գույնը» հավաքածուի համար՝ Առաջին մրցանակ, Ռուսական նորաձևության շաբաթ 2007 թվականի՝ Բարձրագույն մրցանակ։

2012 թվականին Նուռն արժանացել է Հայաստանի մշակույթի նախարարության «Ոսկե մեդալ»-ի և 2013 թվականին՝ Հայաստանի նախագահի «Մովսես Խորենացի» պատվավոր շքանշանի։

2017 թվականի հոկտեմբերին Արման Նուռի «Ճանճ» և «Էվոլյուցիա» քանդակները արժանացան Իտալիայի Ֆլորենցիա քաղաքի Ժամանակակից արվեստի միջազգային բիենալեի Lորենցո իլ Մայնիֆիկո Ոսկե մեդալի[18]։

2019 թվականի հունվարին Արման Նուրի «Հիսուս» քանդակը նվաճեց «Քննադատների մրցանակ» -ը Bibart 2018/2019 միջազգային արվեստի բիենալեում, Բարի, Իտալիա։

Անդամակցություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ուզբեկստանի դիզայներների միության պատվավոր անդամ
  • Դիզայներների միջազգային միության անդամ
  • Հայաստանի դիզայներների միության անդամ

Պատկերագրքեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Diagram, Arman Nur, 2018, Yerevan - Nur Art Gallery (Armenia) cooperation with Porta Coeli International Art Gallery and Academy, Study Centre for Mediterranean culture (Italy).
  • The Fly, Arman Nur, 2018, Yerevan - Nur Art Gallery (Armenia) cooperation with Cafesjian Center for the Arts (Armenia).
  • Nur, 2015, Yerevan - Nur Art Gallery (Armenia).
  • Contemporary Treasures on the 40th Parallel North. Armenia Showcases Italian Art from Basilicata, 2018, Venosa - Porta Coeli International Art Gallery and Academy, Study Centre for Mediterranean culture (Italy). Pageս 16, 17.
  • Florence Biennale, International Biennial of Contemporary Art XIth Edition, Earth Creativity & Sustainability, 2017 Firenze, Fortezza Da Basso, ISBN 9788868741778, page 406.
  • A’Design Award & Competition, Winner Designs 2017-2018, Award Winning Product Design, ISBN 978-88-97977-28-5 2018, Italy, page 374.

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Հայաստանի Նախագահի հրամանագրերը - Փաստաթղթեր - Հայաստանի Նախագահ». president.am. Վերցված է 2018 թ․ մարտի 21-ին.
  2. «Բալկոնում Արման Նուռն է». Hetq.am. Վերցված է 2019 թ․ ապրիլի 18-ին.
  3. «Արման Նուռ. «Մուսան միշտ ինձ հետ է, այն չի գնում-գալիս»». erit.am. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ ապրիլի 18-ին. Վերցված է 2019 թ․ ապրիլի 18-ին.
  4. «A' Design Award and Competition - Profile: Arman Nur». competition.adesignaward.com. Վերցված է 2019 թ․ ապրիլի 18-ին.
  5. ««ԵրևանՈՒՀԻ» ցուցահանդեսը՝ Երևան քաղաքի պատմության թանգարանում». www.yerevan.am. Վերցված է 2018 թ․ մարտի 21-ին.
  6. http://www.cmf.am/The-Fly
  7. admin (2018 թ․ ապրիլի 15). «ԱՐՄԱՆ ՆՈՒՌԻ «ՃԱՆՃ» ՑՈՒՑԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ԲԱՑՎԵՑ ԳԱՖԷՍՃԵԱՆ ԱՐՎԵՍՏԻ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ». Point 89 (ամերիկյան անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ ապրիլի 18-ին. Վերցված է 2019 թ․ ապրիլի 18-ին.
  8. «NUR - Аратта - Модное видео, показы моды на lifestar.ru». lifestar.ru (ռուսերեն). Վերցված է 2018 թ․ մարտի 21-ին.
  9. «The names of the awarded artists 2017 - Florence Biennale». Florence Biennale (ամերիկյան անգլերեն). 2017 թ․ հոկտեմբերի 15. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ մարտի 22-ին. Վերցված է 2018 թ․ մարտի 21-ին.
  10. Mediamax. «Երեւանում տեղադրվել է Նուռի "Ընթերցողը" ինտերակտիվ արձանը». Bravo.am. Վերցված է 2018 թ․ մարտի 21-ին.
  11. «Արյունաբանական կենտրոնի բակում բացվեց կյանքն ու մանկությունը խորհրդանշող արձան». armenpress.am. Վերցված է 2018 թ․ մարտի 21-ին.
  12. «Հրապարակի շատրվաններն ու ցայտաղբյուրը՝ կենդանի պատմություն». mediamax.am (անգլերեն). Վերցված է 2018 թ․ մարտի 21-ին.(չաշխատող հղում)
  13. «Армянская Апостольская Церковь учредила премию "Да будет свет" для кинофестиваля "Золотой абрикос"». PanARMENIAN.Net. Վերցված է 2018 թ․ մարտի 21-ին.
  14. ««Ծիծեռնակ» Ազգային երաժշտական մրցանակաբաշխություն | Music of Armenia». www.musicofarmenia.com. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ փետրվարի 28-ին. Վերցված է 2018 թ․ մարտի 21-ին.
  15. «Նուռը ժամանակակից արվեստի Ֆլորենցիայի բիենալեում արժանացել է գլխավոր մրցանակի». www.panorama.am (անգլերեն). Վերցված է 2018 թ․ մարտի 21-ին.
  16. Ինչպե՞ս Արման Նուռի «Ճանճը» սեր քարոզեց աշխարհին ու օգնեց հաղթել
  17. Serj Gabyan (2016 թ․ դեկտեմբերի 21), Komitas - "Oror", performance by Hasmik Torosyan, "Satenik" Collection by Nur, Վերցված է 2018 թ․ հունիսի 6-ին
  18. «"МУХИ" ПОКОРИЛИ ФЛОРЕНЦИЮ». golosarmenii.am. Վերցված է 2018 թ․ մարտի 21-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Նուռը հաղորդաշարերում[խմբագրել | խմբագրել կոդը]