Նինո Քաթամաձե

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Նինո Քաթամաձե
Nino Katamadze, 2011.jpg
Հիմնական տվյալներ
Բնօրինակ անունნინო ქათამაძე
Ի ծնե անունվրաց.՝ ნინო ქათამაძე
Ծնվել էօգոստոսի 21, 1972(1972-08-21) (47 տարեկան)
Քոբուլեթ, Աջարիա, Վրաստան
ԵրկիրՎրաստան Վրաստան
ԺանրերՋազ
Մասնագիտություներգչուհի, կոմպոզիտոր և ջազ երաժիշտ
Գործիքներվոկալ
ԼեյբլՁայնի կախարդանք
ԿապվածInsight
Կայքninokatamadze.com
Nino Katamadze Վիքիպահեստում

Նինո Քաթամաձե (վրաց.՝ ნინო ქათამაძე, մամուլում տարածված է նաև Կատամաձե տարբերակը, օգոստոսի 21, 1972(1972-08-21), Քոբուլեթ, Աջարիա, Վրաստան), վրացի ջազ երգչուհի և երգահան։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Նինո Քաթամաձեն ծնվել է Աջարիայում, Վրաստանի պրովինցիայում։ 1990 թվականին ընդունվել է Բաթումի Զ.Պ. Պալիաշվիլիի անվան երաժշտական համալսարանի վոկալ բաժին, Մուրման Մախարաձեի դասարան։ Սովորելու ընթացքում և համալսարանն ավարտելուց հետո էլ տարբեր խմբերի հետ հանդես է եկել բազում երաժշտական նախագծերում։

1994 թվականից մինչև 1998 թվականը ստեղծել է բարեգործական հիմնադրամ, որ օգնում է հաշմանդամներին և սոցիալապես անապահով արվեստագետներին։ 1999 թվականին ստեղծագործական համագործակցություն է սկսել Insight խմբի հետ։ Այս համագործակցությունը երգչուհուն ճանաչում բերեց թե՛ հայրենի երկրում, թե՛ Ռուսաստանում, իսկ 2002 թվականին Մեծ Բրիտանիա մեկնելուց հետո ճանաչում ձեռք բերեց ողջ Եվրոպայում։

2009 թվականին երկամյա դադարից հետո երկու համերգով հանդես եկավ Բաքվում:

2010 թվականի հունվարին մասնակցություն է ունեցել Բոբի Մաքֆերինի «Բոբլ» վոկալ օպերա-իմպրովիզացիայի ռուսական ցուցադրությանը։

2011 թվականի նոյեմբերին Insight խմբի հետ միասին համերգ է ունեցել Crocus City Hall համերգասրահում։

2012 թվականի հունվարին հանդես է եկել Լոնդոնում «Նվիրի՛ր կյանք» բարեգործական կազմակերպության պաշտոնական բացման արարողության ժամանակ[1]:

2014 թվականին դարձել է ուկրաինական Իքս ֆակտոր նախագծի հինգերորդ եթերաշրջանի ժյուրիի անդամներից մեկը՝ փոխարինելով Իրինա Դուբցովային[2]: 2015 թվականին ևս դարձել է ուկրաինական Իքս ֆակտոր նախագծի վեցերորդ եթերաշրջանի ժյուրիի անդամներից մեկը։

Insight երաժշտախումբ[խմբագրել | խմբագրել կոդը]

Քաթամաձեն ձայնագրվում և հանդես է գալիս «Insight» ջազ անսամբլի հետ համատեղ, որի կազմի մեջ մտնում են[3].

  • Գոչա Կաչեիշվիլի, կիթառահար, խմբի հիմնադիր
  • Ուչա Գուգունավա, բաս-կիթառահար
  • Դավիդ Աբուլաձե, հարվածային գործիքներ նվագող, պերկուսիոնահար
  • Գիա Չելիձե (հնչյունային ռեժիսոր)

Սկավառակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ձայնասկավառակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Nino Katamadze & Insight (2004), վերահրատարակվել է որպես Black (2006)
  • Ordinary Day (2004), վերահրատարակվել է որպես White (2006)
  • Blue (2008)
  • Red (2010)
  • Green (2011)

DVD[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ջրահարս (2008)
  • Red Line (2010)

Ֆիլմերի սաունդթրեքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Խնձոր»
  • «Նարնջագույն երկինք»
  • «Ճանապարհ դեպի փրկիչը»
  • «Ջրահարս»
  • «Տապ» (2006)
  • «Ինդի» (2007)
  • «Տնավորը» (2008)
  • «М8 մայրուղի» (2008)
  • «Սպանել թագավորին» (2008)
  • «Սերը շեշտադրությամբ» (2012)

Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 2002 - Տարվա լավագույն երգչուհի, Վրաստան
  • 2002 - Տարվա երգերի հեղինակ և կատարող, Վրաստան
  • 2002 - Ամենաօրիգինալ երաժշտության մրցանակ, Վրաստան
  • 2003 - Տարվա դեմք, Վրաստան
  • 2003 - Տարվա լավագույն երգչուհի, «ՄԵԳԱ» մրցանակ, Վրաստան
  • 2003 - Տարվա լավագույն վոկալ-գործիքային երաժշտախումբ (Նինո Քաթամաձե և Insight), Վրաստան
  • 2004 - «Օձելի» հատուկ մրցանակ երաժշտության մեջ ունեցած ավանդի համար, Վրաստան

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]