Ծիծեռնակ (մրցանակաբաշխություն)
Ծիծեռնակ (մրցանակաբաշխություն) | |
---|---|
![]() | |
Տեսակ | պարգև |
Երկիր | ![]() |
Հիմնադրվել է | 2017 |
Շնորհվում է | Տվյալ տարվա ընթացքում ստեղծագործական ձեռքբերումներով աչքի ընկած արվեստագետներին |
Առաջին շնորհում | 2017 թվականի մարտի 25 |
Ծիծեռնակ երաժշտական մրցանակաբաշխություն, ազգային երաժշտական մրցանակաբաշխություն, որն արդեն տեղի է ունեցել երկու անգամ (2017 թվականին[1] և 2018 թվականին), Ալեքսանդր Սպենդարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում։ Ծիծեռնակ ամենամյա մրցանակաբաշխությունը ստեղծվել է 2017 թվականին, ՀՀ Մշակույթի նախարարության կողմից[2]։ Առաջին անգամ տեղի է ունեցել 2017 թվականի մարտի 25-ին։
Մրցանակաբաշխության ժամանակ հանձնվում է Արման Նուռի կողմից ստեղծված «Ծիծեռնակ» մրցանակը։ Մրցանակին արժանանում են տվյալ տարվա ընթացքում ստեղծագործական ձեռքբերումներով աչքի ընկած արվեստագետները։
Ծիծեռնակ 2017
[խմբագրել | խմբագրել կոդը]Տարվա հիթ է ճանաչվել Իվետա Մուկուչյանի «LoveWave» երգը, իսկ տարվա լավագույն տեսահոլովակի կոչմանն արժանացել է Միհրան Ծառուկյանի «Նամակ մայրիկին» երգի տեսահոլովակը, լավագույն ռոք երաժշտախումբ է ճանաչվել՝ «The Beautified Project»[3]:
Ծիծեռնակ 2018
[խմբագրել | խմբագրել կոդը]Տեղի է ունեցել մարտի 31-ին։ Մրցանակաբաշխության ռեժիսորն եղել է Արթուր Մանուկյանը, երաժշտական ռեժիսորը՝ Հայկ Հակոբյանը[4]։ Լավագույն երգչուհի է ճանաչվել Իվետա Մուկուչյանը, իսկ լավագույն երգիչ՝ Էրիկ Կարապետյանը։
Մրցանակաբաշխության ժամանակ մրցանակ է հանձնվում հետևյալ անվանակարգերում.[5]
- Դասական ժանրում լավագույն երաժշտախումբ,
- Դասական ժանրում լավագույն երաժիշտ-կատարող (վոկալ, գործիք),
- Դասական ժանրում լավագույն ալբոմ,
- Լավագույն համերգային ծրագիր,
- Լավագույն տեսահոլովակ,
- Ժողովրդական ժանրում լավագույն երաժշտախումբ,
- Ժողովրդական ժանրում լավագույն երաժիշտ-կատարող (վոկալ, գործիք),
- Ժողովրդական ժանրում լավագույն ալբոմ,
- Լավագույն համերգային ծրագիր,
- Լավագույն տեսահոլովակ,
- Մասսայական ժանրում.
- Լավագույն երգիչ, երգչուհի,
- Լավագույն ռոք խումբ,
- Լավագույն ջազ խումբ կամ կատարող,
- Լավագույն ալբոմ,
- Տարվա հիթ,
- Լավագույն համերգային ծրագիր,
- Լավագույն տեսահոլովակ։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «MinCult - ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ». mincult.am. Վերցված է 2018 թ․ ապրիլի 6-ին.
- ↑ «MinCult - ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ». mincult.am. Վերցված է 2018 թ․ ապրիլի 6-ին.
- ↑ «Միհրան Ծառուկյանը, Իվետա Մուկուչյանը և այլք` «Ծիծեռնակ» մրցանակաբաշխության մրցանակակիրներ». life.tert.am. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ դեկտեմբերի 23-ին. Վերցված է 2018 թ․ ապրիլի 20-ին.
- ↑ «MinCult - ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ». mincult.am. Վերցված է 2018 թ․ ապրիլի 6-ին.
- ↑ «MinCult - ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ». mincult.am. Վերցված է 2018 թ․ ապրիլի 6-ին.