Ալեքսանդր Սարգսյան
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Սարգսյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Ալեքսանդր Սարգսյան | |||
| |||
---|---|---|---|
2003 - 2011 | |||
Կուսակցություն՝ | ՀՀԿ | ||
Կրթություն՝ | Գազային տնտեսատեխնիկ | ||
Մասնագիտություն՝ | քաղաքական գործիչ | ||
Ազգություն | հայ | ||
Ծննդյան օր | հունվարի 10, 1956 (69 տարեկան) | ||
Ծննդավայր | Ստեփանակերտ, ԼՂԻՄ, Ադրբեջանական ԽՍՀ | ||
Քաղաքացիություն | Հայաստան | ||
Հայր | Ազատ Սարգսյան | ||
Մայր | Նորա Սարգսյան |
Ալեքսանդր (Սաշիկ) Ազատի Սարգսյան (առավել հայտնի՝ որպես Սաշիկ Սարգսյան, հունվարի 10, 1956, Ստեփանակերտ, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ գործարար, օլիգարխ, Հայաստանի Ազգային ժողովի նախկին պատգամավոր, Հայաստանի 3-րդ Նախագահ Սերժ Սարգսյանի փոքր եղբայրը։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ալեքսանդր Սարգսյանը ծնվել է 1956 թվականի հունվարի 10-ին ԼՂԻՄ Ստեփանակերտ քաղաքում[1]։
- 1974 - 1976 թվականներին ծառայել է խորհրդային բանակում։
- 1976 - 1990 թվականներին եղել է «Պազիկ» մակնիշի ավտոբուսի վարորդ։
- 1982 - 1987 թվականներին սովորել է Երևանի Ա. Թամանյանի անվան շինարարական տեխնիկումում։
- 1987 թվականին ստացել է գազային տնտեսատեխնիկի որակավորում։
- 1996 - 1998 թվականներին եղել է Երևանի «Սիրիուս» գործարանի փոխտնօրենը։
- 1999 - 2003 թվականներին եղել է Երևանի «Ավտոգազ» ընկերության Ջրվեժի ԱԳԼՃԿ-ի ղեկավար։
- 2003 - 2007 թվականներին ՀՀԿ համամասնական ընտրակարգով եղել է Ազգային ժողովի պատգամավոր, Ազգային ժողովի գիտության, կրթության, մշակույթի և երիտասարդության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ։
- 2007 - 2011 թվականներին մեծամասնական ընտրակարգով եղել է Ազգային ժողովի պատգամավոր՝ թիվ 37 ընտրատարածքից։
Ընտանիք
[խմբագրել | խմբագրել կոդը]Ալեքսանդր Սարգսյանը Հայաստանի 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանի փոքր եղբայրն է։ Ամուսնացած է։ Ունի երկու որդի և երկու թոռ։ Ավագ որդին՝ Հայկ Սարգսյանը, աշխատում է Երևանի Քաղաքապետարանի Հասարակական Կարգի Պահպանման Վարչությունում։ Կրտսեր որդին՝ Նարեկ Սարգսյանը, գործարար է։
Բիզնես գործունեությունը
[խմբագրել | խմբագրել կոդը]Ինչպես խոստովանել է Ալեքսանդր Սարգսյանը, իրեն է պատկանում «ՄուլտիԼիոն» ընկերության բաժնետոմսերի 50 %-ը[2]
Անշարժ գույք ԱՄՆ-ում
[խմբագրել | խմբագրել կոդը]Համաձայն մամուլում շրջանառվող լուրերի, Սաշիկ Սարգսյանը 2005 թվականին 2,8 միլիոն դոլարով ԱՄՆ-ի Տարզանա քաղաքի 4935 Avenida Oriente, Tarzana, CA 91356-4632 հասցեում գնել է առանձնատուն, որի վերանորոգման վրա ծախսել է 300 հազար դոլար[3]։
Գազալցակայաններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ալեքսանդր Սարգսյանի անունը գազալցակայանների համակարգի հետ կապված է 1998 թվականից։ Համաձայն քաղաքական վերլուծաբան Արտաշես Գեղամյանի, Սաշիկը գազալցակայանները, ինչպես նաև ԱՄՆ-ում և Եվրոպայում գտնվող անշարժ գույքը և շինարարական ընկերությունը ստացել է այն ժամանակվա նախագահ Ռոբերտ Քոչարյանից[2][4]։
Գլենդել Հիլզ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ալեքսանդր Սարգսյանին է պատկանում շինարարական «Գլենդել Հիլզ» ընկերությունը, որի գործունեությունը 2011 թվականին հայտնվել էր ԱՄՆ իրավապահ մարմինների ուշադրության կենտրոնում։ [5]
«Parking City Service»
[խմբագրել | խմբագրել կոդը]2013 թվականի օգոստոսի 1-ից Երևանում գործում է ավտոկայանման վճարովի համակարգ, որը սպասարկում է Սաշիկ Սարգսյանին պատկանող «Parking City Service» ընկերությունը։ Ավտոկայանման վճարների 70 %-ը մնում է «Parking City Service» ընկերությանը և իսկ 30 %-ը փոխանցվում քաղաքային բյուջե[6]։
Ամասիայի կարի ֆաբրիկա
[խմբագրել | խմբագրել կոդը]Ըստ «Առավոտ» թերթի հրապարակման, Սաշիկ Սարգսյանը փայատեր է հայ-գերմանական «ՎԿՍ Արմենիա» ընկերության կառուցած Ամասիայի կարի գործարանին, հակառակ սեփականատերերի կամքին[7][8]։
Քրեական գործեր
[խմբագրել | խմբագրել կոդը]Հայաստանի թավշյա հեղափոխությունից հետո Ալեքսանդր Սարգսյանը և իր ընտանիքը հայտնվեցին օրինապահ մարմինների ուշադրության կենտրոնում։ Հունիսի 25-ին ապօրինի զենք կրելու կասկածանքով ոստիկանությունը բերման ենթարկեց նրան[9][10]։ Հուլիսի 5-ին քրեական գործի շրջանակներում բերման ենթարկվեցին Ալեքսանդր Սարգսյանը և իր որդին՝ Հայկ Սարգսյանը։ Նույն օրը հետախուզում հայտարարվեց մյուս որդու՝ Նարեկ Սարգսյանի նկատմամբ[11]։
Հուլիսի 11-ին սպանության փորձի և ապօրինի կերպով հրազեն ձեռք բերելու և պահելու մեղադրանքով դատարանի որոշմամբ 2 ամսով կալանավորվեց Հայկ Սարգսյանը[12], որը նույն թվականի սեպտեմբերի 10-ին ազատ արձակվեց 50 մլն դրամ գրավի դիմաց[13]։
Սեպտեմբերի 11-ին «Իմ քայլը» դաշինքի հանրահավաքի ժամանակ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնեց, որ ընդամենը մեկ բանկում Ալեքսանդր Սարգսյանն ունի 30 միլիոն դոլար[14]։
Ծանոթագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Ալեքսանդր Ազատի Սարգսյան - parliament.am
- ↑ 2,0 2,1 «Раз Саргсян, два Саргсян, три Саргсян». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ մարտի 25-ին. Վերցված է 2015 թ․ հուլիսի 12-ին.
- ↑ Սաշիկ Սարգսյանը չի կարողանում վաճառել ԱՄՆ-ի իր կալվածքներից մեկը
- ↑ «Сашик Саргсян не хочет мириться с Гагиком Царукяном». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 23-ին. Վերցված է 2015 թ․ հուլիսի 12-ին.
- ↑ Бизнес брата президента Армении оказался в центре внимания правоохранительных органов США: СМИ
- ↑ Կարմիր կետագիծն ու Սաշիկի հետագիծը
- ↑ Սաշիկ Սարգսյանը գործարանին փա՞յ է մտել(չաշխատող հղում)
- ↑ Սաշիկ Սարգսյանը Ամասիայի կարի գործարանի փայատե՞ր
- ↑ «Բերման են ենթարկվել Ալեքսանդր Սարգսյանը և Վաչագան Ղազարյանը». Ազատություն ռադիոկայան. 25.06.2018.
- ↑ «Ոստիկանությունը բերման է ենթարկել Սերժ Սարգսյանի եղբորը՝ Ալեքսանդր Սարգսյանին». Հեթք. 25.06.2018.
- ↑ «Հետախուզում է հայտարարվել Նարեկ Սարգսյանի և Արտեմ Պետրոսյանի նկատմամբ». hetq.am. 20:19, 5 հուլիսի, 2018.
- ↑ «Ալեքսանդր Սարգսյանի որդին՝ Հայկ Սարգսյանը կալանավորվել է երկու ամսով». www.aysor.am. 11/07/2018 21:02.
- ↑ «Ալեքսանդր Սարգսյանի որդին 50 մլն դրամ գրավով ազատ է արձակվել». hetq.am. 13:02, 10 սեպտեմբերի, 2018.
- ↑ «Սաշիկ Սարգսյանը Հայաստանի մենակ մի բանկում ունի 30 միլիոն դոլար. Փաշինյան». news.am. 22:36, 11.09.2018.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]
|