Ավտոգազալիցքավորման ճնշակայան
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Ավտոգազալիցքավորման ճնշակայանը (ԱԳԼՃԿ) լիցքավորում է ավտոմեքենաներ և այլ տիպի տրանսպորտային միջոցներ, որոնց շարժիչները ի սկզբանե նախատեսված են կամ ձևափոխվել են բնական գազով աշխատելու համար։
Որպես կանոն գազը լցակայան է հասցվում խողովակաշարի միջոցով, այնուհետև գազի ճնշումը բարձրացվում է մինչև ~20 ՄՊա (200 ատմոսֆեր(մթնոլորտ)) և այդ ճնշման տակ լցվում տրանսպորտային միջոցի բալոնների մեջ։