Քննարկում:Ալեքսանդր Սարգսյան

Page contents not supported in other languages.
Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Քննարկում[խմբագրել կոդը]

Հարգելի Samvel112, շնորհակալություն հոդվածում Ձեր ներդրումների համար։ Քննարկենք Ձեր որոշ խմբագրումներ․ Այս խմբագրումը հիմնավորել եք պետ ռեգիստրի հղումով, սակայն մամուլում առկա բազմաթիվ հրապարակումներից դժվար չէ ենթադրել, որ տվյալ անձի ոչ բոլոր բիզնեսներն են օրինական, հետևաբար՝ գրանցված։ Այս խմբագրման հետ կապված․ «Պազ» (ПАЗ) մակնիշի ավտոբուս գոյություն ունի, անհրաժեշտության դեպքում հղում կտեղադրեմ։ Ժողովրդի շրջանում տարածված է «Պազիկ» անվանումը։ Հարգանքներով՝ --Ավետիսյան91 (քննարկում) 15:19, 9 Նոյեմբերի 2017 (UTC)[reply]

Քննարկում[խմբագրել կոդը]

Հարգելի Ավետիսյան91, կարծում եմ Վիկիպեդիան պետք է տարբերենք դեղին և քաղաքական մամուլից, օրինակ դուք կարող եք բացել էջ «Ինչ է գրում մամուլը Ալեքսանդր Սարգսյանի մասին» էջ և այնտեղ դնել ձեր կողմից որպես ապացուցաված փաստ համարվող այսպես կոչված հղումները, ես անգամ չգիտեմ դուք հայ էք, թե ադրբեջանցի, քանզի տեղադրում եք նաև ադրբեջանական հղումներ։ Ալեքսանդր Սարգսյանի պաշտոնական էջում պետք է լինի միայն իրական փաստերի վրա հիմնված տեղեկատվություն, Ձեր կողմից նշված ժողովուրդի ասածը, հաշվելի չէ, ով ասեց, քանի հոգի ասեց, կարծում եմ դուք միտումնավոր եք և էջը չեք խմբագրում Վիկիպեդիայի կանոններին համաձայն։ Հավելվեմ նաև, որ պետական ռեգիստրի հղումը ՀՀ կողմից տրվող պաշտոնական տեղեկատվություն է։

--Samvel112 (քննարկում) 15:19, 4 Դեկտեմբերի 2017 (UTC)[reply]

Հարգելի Samvel112, կարող եմ լինել նաև ադրբեջանցի, դա չի խանգարում Հայերեն Վիքիպեդիան խմբագրելուն։ Ինչո՞ւ հոդվածից հեռացրիք նախաբանում «օլիգարխ» գրածը։ Ըստ Օքսվորդի բառարանի, օլիգարխը քաղաքական համակարգում գործող մեծահարուստն է (A very rich business leader with a great deal of political influence)՝ հղումը։ Սաշիկ Սարգսյանը քաղաքական համակարգում է, որը հաստատում է ԱԺ պաշտոնական կայքը, մեծահարուստ է, որը հաստատում են վստահելի երկրորդական աղբյուրները, օրինակ Regnium-ը (ադրբեջանական չէ)։ Եվ, զգուշացում, զերծ մնացեք Խմբագրական պատերազմից, որի արդյունքում կարող եք արգելափակվել։--Ավետիսյան91 (քննարկում) 18:54, 4 Դեկտեմբերի 2017 (UTC)[reply]

Հարգելի Ավետիսյան91, կարծում եմ, որ ինձ արգելափակումով սպառնալը բոլորովին Վիկիպեդիայի ոգով չէ, իմ խմբագրությունները կրել են միայն հիմնավորված բնույթ։ Այս վերջին խմբագրումս այլ մասնակիցների կողմից իմ աշխտանքին ոչ լուրջ վերաբերելու արդյունք է։ Ես չեմ ձգտել և ձգտում խմբագրական պատերազմի, նորից եմ կրկնում իմ բոլոր խմբագրումները կրել և կրում են հիմնավորված բնույթ,

ես չեմ հեռացնում այն տեղեկատվությունը, որը հիմնավորված է, օրինակ՝ տուն ԱՄՆ-ում, սակայն նորոգման մասին գումարի չափը, որը չհիմնավորված է պետք է հեռացվի։ Օլիգարխ բառի հետ կապված՝ Ալեքսանդր Սարգսյանն արդեն 5 տարի է քաղաքական գործիչ չէ, կարելի է գրել նախկին օլիգարխ, կամ նախկին պիոներ կամ նախկին վարորդ։ Ես դիտեցի ձեր հաշիվը կարծում եմ մեծ գործ եք անում, սակայն Վիկիպեդիան պետք չէ օգտագործել քաղաքական նպատակներով,
եթե նման ձգտում ունեք, կարծում եմ այսօր բազմաթիվ կայքերից ոմանք ձեզ հարթակ կտրամադրեն։Samvel112 (քննարկում)  18:54, 4 Դեկտեմբերի 2017 (UTC)[reply]