Անուշ Սարգսյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անուշ Սարգսյան
Ծնվել էմարտի 10, 1971(1971-03-10) (53 տարեկան)
ԾննդավայրԹբիլիսի, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ
Մասնագիտությունլրագրող և գրող
Քաղաքացիություն Հայաստան
ԿրթությունԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետ
ԱնդամակցությունՊԵՆ ակումբ և Հայաստանի ժուռնալիստների միություն

Անուշ Սարգսյան(մարտի 10, 1971(1971-03-10), Թբիլիսի, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ գրող, լրագրող, Հայաստանի ժուռնալիստների միության անդամ[1], PEN միջազգային կազմակերպության Հայաստանյան կենտրոնի անդամ[2]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Անուշ Գևորգի Սարգսյանը ծնվել է 1971 թվականի մարտի 10-ին Վրաստանի Թբիլիսի քաղաքում։ Միջնակարգ դպրոցն ավարտել է Կիրովականում(այժմ` Վանաձոր)։ Ավարտական դասարաններում` 1986֊1988 թվականներին մրցութային կարգով ընդունվել և սովորել է հանրապետական «Ավանգարդ» թերթին կից «Պատանի ժուռնալիստ» դպրոցում։ 1993 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետի ժուռնալիստիկայի բաժինը։ Դասախոսել է Բաց համալսարանի Վանաձորի մասնաճյուղում՝ Ժուռնալիստիկայի ֆակուլտետում։։ 2003 թվականին անցել է Լոնդոնի IWPR (Պատերազմի և խաղաղության լուսաբանման) ինստիտուտի կազմակերպած​ «Լրագրության միջազգային ստանդարտներ» դասընթացը և ստացել որակավորման հավաստագիր։ Աշխատել է որպես լրագրող, գլխավոր խմբագրի տեղակալ, հիմնել և խմբագրել կրթամշակութային ամսաթերթ՝ «Բարեպաշտ սերունդ»(2007-2012)[3], «Օրագիր» թերթը (2000-2004)։ ՀՀ ժուռնալիստների միության անդամ է 1999 թվականից(անդամատոմսի համարը՝N 1617)։ 2022 թվականից PEN միջազգային կազմակերպության​ Հայաստանյան կենտրոնի անդամ է։

Ամուսնացած է, ունի երկու դուստր։

Գրական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Անուշ Սարգսյանի պատմվածքներն ու էսսեները թարգմանվել են անգլերեն, վրացերեն, ռուսերեն, արաբերեն, գերմաներեն, ռումիներեն։ «Անոն» գիրքն ընդգրկվել է «Թարգմանական ծրագրեր և աջակցություն ստեղծագործողներին ու հետազոտողներին» ծրագրով 2024 թվականին դրամաշնորհ ստացողների ցանկում[4] և թարգմանվելու է գերմաներեն։

Պատմվածքներից երկուսը ներառված են հայ ժամանակակից գրականության դպրոցական քրեստոմատիաներում՝ 8-րդ դասարան[5], 11-րդ դասարան[6]։

Գրքեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 2018 թվական, «Սադի տակի շենքը» վեպ-էսսե (վերահրատարակվել է 2021 թվականին)[7],
  • 2021 թվական, «Անոն» պատմվածքներ, վիպակ[8]։

Թարգմանություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Կայեն»,պատմվածք (ռուսերեն)[9],
  • «Գետնի տակի արքաները», էսսե (Վրացական) «Գանթիադի» գրական պարբերական, Վրաստան[10],
  • «Չմեռնես երբեք» (ռուսերեն)[11],
  • «Դիմեն միայն տղամարդիկ» (պարսկերեն)[12],
  • «Անոն» (արաբերեն՝ անգլերենից)[13],
  • «Անոն» (ռումիներեն)[14]։

Պարգևներ, մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • ՀՀ Ժուռնալիստների միության,ԵԱՀԿ-ի երևանյան գրասենյակի, Օրհուսի միջազգային կազմակերպության և ՀՀ բնապահպանության նախարարության համատեղ մրցույթի մրցանակակիր(տրված է հավաստագիր՝ 10․12․2004, ԵԱՀԿ Երևանյան գրասենյակի ղեկավար Վ․ Պրյախինի կողմից)։
  • 2017 թվականին «Երևանյան բուքֆեստ» գրքի առաջին փառատոնում «Սադի տակի շենքը» գրքի համար արժանացել է հանրայնացման հավաստագրի[15],
  • 2019 թվականին «Երևանյան բուքֆեստ» գրքի փառատոնի «Արձակ» անվանակարգի «Առաջին մրցանակի» դափնեկիր է («Անոն» գրքի համար)[16]։
  • 2021 թվականին «Անոն» գիրքն ընդգրկվել է Եվրամիության գրական մրցանակի հայաստանյան հինգ հավակնորդների ցանկում[17]։

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մամուլի հրապարակումներ, հարցազրույց[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Տրված է վկայական և անդամատոմս, N 1617, 1999 թվական, երաշխավորությամբ՝ Վանաձորի «Կայծ» թերթի գլխավոր խմբագիր վաստակաշատ լրագրող Արծրուն Սարգսյանի
  2. https://penarmenia.org/am/author/anoush-sargsyan, Անուշ Սարգսյան, Penarmenia կայք
  3. https://www.barepasht.am/index.php?lang=hy, Բարեպաշտ սերունդ հիմնադարամի պաշտոնական կայք։
  4. https://escs.am/files/files/2024-02-12/29bd38b389d8f0ec256c9166fb06aa58.pdf,ՀՀ ԿԳՄՍՆ, «Թարգմանական ծրագրեր և աջակցություն ստեղծագործողներին ու հետազոտողներին» ծրագրով 2024 թ. դրամաշնորհ ստացողների ցանկը
  5. https://zangakbookstore.am/hay-zhamanakakits-grakanutyan-qrestomatia-8-rd-das, Հայ ժամանակակից գականության քրեստոմատիա, 8-րդ դասարան, Երևան, 2023, էջ 41
  6. https://zangakbookstore.am/hay-zhamanakakits-grakanutyan-qrestomatia-11-rd-das, Հայ ժամանակակից գականության քրեստոմատիա, 11-րդ դասարան, Երևան, 2023, էջ 33
  7. «Սադի տակի շենքը» վեպ-էսսե
  8. https://daran.company.site/%D4%B1%D5%B6%D5%B8%D6%82%D5%B7-%D5%8D%D5%A1%D6%80%D5%A3%D5%BD%D5%B5%D5%A1%D5%B6-%D4%B1%D5%B6%D5%B8%D5%B6-p312763211,«Անոն» պատմվածքներ, վիպակ
  9. https://nashasreda.ru/anush-sargsyan-kain/, Ануш Саргсян. Каин. nashasreda.ru կայք
  10. https://www.facebook.com/sergo.tsurtsumia/posts/pfbid02CMY26zxoXiPDGm3Ms4boqxHU1LSJvUnUUFnmhpEy5aLoKea7DgGpaqD215RhtCZtl, Գանթիադի պարբերական, Վրաստան
  11. https://nashasreda.ru/anna-sargan-ne-umiraj-nikogda/, Ануш Саргсян. Не умирай никогда
  12. https://nebesht.com/just-men-by-emic-alexandrian/, պարսկալեզու Նեբեշթ կայք
  13. https://arevelk.am/articles/anvoush-sargsyani-anvon-vipaky-thargmanvel-e-araberen, Անուշ Սարգսյանի «Անոն» վիպակը թարգմանվել է արաբերեն, Եգիպտոս
  14. https://www.facebook.com/photo/?fbid=795505339262241&set=a.463737429105702, Անուշ Սարգսյանի «Անոն» գիրքը ռումիներեն, «Արարատ» հրատարակչություն, Ռումինիա
  15. https://issuu.com/yerevanarmenian/docs/evnmag72, Գրքի երևանյան փառատոնի մասին «Երևան» ամսագրում
  16. https://www.evnbookfest.com/post/%D5%A1%D5%B6%D5%B8%D6%82%D5%B7-%D5%BD%D5%A1%D6%80%D5%A3%D5%BD%D5%B5%D5%A1%D5%B6, «Երևանյան բուքֆեստ» գրքի երևանյան փառատոնի պաշտոնական կայք
  17. https://escs.am/am/news/8624, Հայ գրողները ներկայացված են Եվրոպական միության գրական մրցանակի, ՀՀ ԿԳՄՍՆ պաշտոնական կայք, մայիս 2021։