Գրանիշ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Գրանիշ
Գրանիշ, լոգո.png
granish.org
Տեսակկայք
Լեզուհայերեն
Բացված2009
Ընթացիկ կարգավիճակակտիվ

Գրանիշ, գրողների, գրականագետների, հրատարակիչների և թարգմանիչների գրական բաց համայնք, որի նպատակն է հայ և հայերեն գրականության տարածումը, հայ ժամանակակից գրողների հանրահռչակումը, խոսքի ազատության և հեղինակային իրավունքի պաշտպանությունը, գրական շուկայի կայացումը Հայաստանում:

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ստեղծվել է 2009 թվականին Երևանում` մի խումբ երիտասարդ գրական գործիչների կողմից: Գրանիշը հայ ժամանակակից գրականության ամենամեծ առցանց հավաքածուն է:

Գրանիշը շահույթ չհետապնդող նախագիծ է: Հեղինակները կայքում հրապարակվելու համար չեն վճարում և չեն վճարվում: Հեղինակներն ու թարգմանիչներն անհատույց Գրանիշին են տրամադրում իրենց աշխատանքները հարապարակման և տարածման համար, ինչը նպաստում է հայաստանյան գրական կյանքի աշխուժացմանն ու գրական շուկայի կայացմանը:

Գրանիշում հրապարակված է հայ ժամանակակից հեղինակների լավագույն գործերի ամենամեծ հավաքածուն, արտասահմանյան գրականության անտիպ թարգմանությունների պարբերական հրապարակումները, գրականության և գրական դաշտի վերլուծություններ, ակնարկներ, էսսեներ, նորություններ:

Գրանիշ գրական հանդես[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայերեն գրական, անկախ հանդես, հրատարակվում է «Գրանիշ» գրական ակումբի կողմից 2011 թվականից։ Հանդեսը կազմվում և հրատարակության է պատրաստվում խմբագրական խորհրդի կողմից։ Հանդեսը լույս է տեսնում թեմատիկ համարներով՝ մեկ թեմատիկ ամբողջացման մեջ ընդգրկելով հայ ժամանակակից և դասական հեղինակաների ստեղծագործություններ ու արտասահմանյան հեղինակների թարգմանություններ։ Հանդեսի յուրաքանչյուր համար մի առանձին գրական նախագիծ է[1]:

Համագործակցություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրանիշը համագործակցում է Հայաստանի Ազգային գրադարանի, Գրեթերթ գրական երիտասարդական թերթի, Անտարես հրատարակչության, Լիտոպեդիա բանասիրության հանրագիտարանի, Արցախի գրողների միության, Վրաստանի գրողների տան, Կավկասիոն գրական ակումբի (Վրաստան, Բաթումի), Հայաստանում Բրիտանական խորհրդի, Հայաստանի հանրային ռադիոյի «Վերնատուն» ռադիոծրագրի, Բյուրոկրատ գրախանութի, «ԱրտԲրիջ» գրախանութ-սրճարանի, 1-ին հայկական գրական գործակալութան և այլ կազմակերպությունների հետ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]