Հայաստանի խորհրդարանական ընտրություններ (2012)
Արտաքին տեսք
(Վերահղված է ՀՀ Ազգային ժողովի 5-րդ գումարման ընտրություններից)
| Հայաստանի խորհրդարանական ընտրություններ (2012) | ||||
|---|---|---|---|---|
| մայիսի 6, 2012 | ||||
| | ||||
| Տեսակ | Հայաստանի խորհրդարանական ընտրություն | |||
| | ||||
| Պաշտոն | Հայաստանի վարչապետ և Հայաստանի Ազգային ժողովի պատգամավոր | |||
| | ||||
| Հաղթող | Տիգրան Սարգսյան | |||
| | ||||
| Նախորդ | 2007 | |||
| | ||||
| Հաջորդ | 2017 | |||

ՀՀԿ (69)
ԲՀԿ (37)
ՀԱԿ (7)
ՕԵԿ (6)
ՀՅԴ (6)
Ժառանգություն (5)
Անկուսակց. պատգամավոր (2)

|
|
|---|
Հայաստանի Ազգային ժողովի 5-րդ գումարման ընտրությունները տեղի են ունեցել 2012 թ. մայիսի 6-ին։ Ուղղակի ժողովրդական քվեարկությամբ ընտրվել է օրենսդիր մարմնի նոր կազմ՝ 131 պատգամավոր, որից 41-ը մեծամասնական և 90-ը համամասնական ընտրակարգով։
Համամասնական ցուցակ
[խմբագրել | խմբագրել կոդը]Համամասնական կարգով ընտրություններին մասնակցել է 8 կուսակցություն և 1 կուսակցությունների դաշինք.
- «Բարգավաճ Հայաստան» կուսակցություն – Գագիկ Ծառուկյան
- «Ժառանգություն» – Րաֆֆի Հովհաննիսյան
- «Հայ ազգային կոնգրես» կուսակցությունների դաշինք – Լևոն Տեր-Պետրոսյան
- Հայ Յեղափոխական Դաշնակցություն – Վահան Հովհաննիսյան
- Հայաստանի Դեմոկրատական կուսակցություն – Արամ Սարգսյան
- Հայաստանի Կոմունիստական կուսակցություն – Ռուբեն Թովմասյան
- Հայաստանի Հանրապետական կուսակցություն – Սերժ Սարգսյան
- «Միավորված Հայեր» կուսակցություն – Ռուբեն Ավագյան
- «Օրինաց Երկիր» կուսակցություն – Արթուր Բաղդասարյան
Մեծամասնական ցուցակ
[խմբագրել | խմբագրել կոդը]Մեծամասնական կարգով 139 թեկնածուներ պայքարել են 41 ընտրատարածքներում։ Այդ ընտրատարածքներից 13-ը գտնվել են մայրաքաղաք Երևանում, 28-ը՝ մարզերում։
Քարոզարշավ
[խմբագրել | խմբագրել կոդը]Քարոզարշավը պաշտոնապես սկսվել է ապրիլի 10-ին և ավարտվել մայիսի 4-ին։ Ընտրության նախորդ օրը՝ մայիսի 5-ին, «լռության օր» էր և քարոզչություն իրականացնելը օրենքով արգելված էր։
Միջադեպեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- Մայիսի 4 – պաշտոնական քարոզարշավի վերջին օրը, ՀՀԿ համերգ-հանրահավաքի ժամանակ Երևանի Հանրապետության հրապարակում պայթում են ջրածնով լցված հարյուրավոր փուչիկներ, արդյունքում վիրավորվում է առնվազն 144 մարդ։
Դիտորդական առաքելություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ընտրություններին հետևել է 31.451 տեղական և 647 միջազգային դիտորդ[1]։
Արդյունքներ
[խմբագրել | խմբագրել կոդը]մանդատ |
||||||||
| Հայաստանի Հանրապետական կուսակցություն | ||||||||
| Բարգավաճ Հայաստան կուսակցություն | ||||||||
| Հայ Ազգային Կոնգրես | ||||||||
| Օրինաց Երկիր կուսակցություն | ||||||||
| Հայ Յեղափոխական Դաշնակցություն | ||||||||
| Ժառանգություն կուսակցություն | ||||||||
| Հայաստանի Կոմունիստական կուսակցություն | ||||||||
| Հայաստանի Դեմոկրատական կուսակցություն | ||||||||
| Միավորված Հայեր կուսակցություն | ||||||||
| Անկուսակցական թեկնածուներ | ||||||||
| Անվավեր քվեաթերթիկներ | ||||||||
| Ընդհանուր | ||||||||
|---|---|---|---|---|---|---|---|---|
| Մասնակցություն | ||||||||
| Աղբյուր։ Կենտրոնական Ընտրական Հանձնաժողով | ||||||||
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Տես Տեղական և միջազգային դիտորդների ցանկը ԿԸՀ կայքում։
- ↑ ԿԸՀ համամասնական կարգով ընտրությունների նախնական տվյալները, 06-05-2012
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ընտրությունների մասին ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կայքում Արխիվացված 2012-04-17 Wayback Machine
- iԴիտորդ.org – ընտրախախտումները քարտեզագրող կայքէջ
| Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Հայաստանի խորհրդարանական ընտրություններ (2012) կատեգորիայում։ |
| ||||||||||||||||||