Ժառանգություն կուսակցություն (Հայաստան)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տես՝ Ժառանգություն (այլ կիրառումներ)
Ժառանգություն կուսակցություն
Ժառանգության
Տեսակ կուսակցություն
Երկիր Flag of Armenia.svg Հայաստան
Առաջնորդ Րաֆֆի Կ. Հովհաննիսյան
Հիմնադրված 2002
Գաղափարախոսություն ազատականություն, ազգային լիբերալիզմ, հայկական ազգայնականություն, պրո-եվրոպեականություն և լիբերալ ժողովրդավարությունը
Կրոնք Հայ Առաքելական Եկեղեցի
Շտաբ Երևան
Թերթ Ժառանգություն
Միջազգային պատկանելություն Եվրոպական ժողովրդական կուսակցություն
ՀՀ Ազգային ժողով
0 / 131
Կայք heritage.am

Ժառանգություն, Հայաստանում գործող կուսակցություն, որը հիմնել է Րաֆֆի Հովհաննիսյանը 2002 թ.-ին։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

«Ժառանգություն» կուսակցությունը իր ստեղծումից ի վեր հանդես է գալիս որպես ընդդիմադիր կուսակցություն։ 2007 թ. մայիսի 12-ի խորհրդարանական ընտրություններում այն ժամանակ դեռ քիչ հայտնի կուսակցությանը հաջողվեց ձեռք բերել 7 պատգամավորական մանդատ։ 2008 թ. նախագահական ընտրություններում կուսակցությունը սատարեց Լևոն Տեր-Պետրոսյանի թեկնածությունը, իսկ 2009 թ-ին համագործակցելով Հայ Հեղափոխական Դաշնակցության հետ՝ դեմ արտահայտվեց հայ-թուրքական արձանագրություններին։ 2012 թ․ <<Ազատ դեմոկրատներ>> կուսակցության հետ մասնակցել է ԱԺ ընտրություններին՝ ունենալով խմբակցություն։ 2013 թ․ առաջադրել է Րաֆֆի Հովհաննիսյան թեկնածությունը Նախագահի պաշտոնում։ 2014-2015 թթ․ եղել է ոչ իշխանական եռյակի անդամ։ 2017 թ․ մասնակցել է ԱԺ ընտրություններին <<Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան>> դաշինքով։ 2018 թ․ մասնակցել է թավշյա հեղափոխությանը։ 2018 թ․ Երևանի քաղաքապետի պաշտոնում առաջադրել է Րաֆֆի Հովհաննիսյան թեկնածությունը։ Հրաժարվել է մասնակցել ԱԺ արտահերթ ընտրություններին։

Կառուցվածք[խմբագրել | խմբագրել կոդը]

«Ժառանգություն» կուսակցության ամենօրյա ղեկավարումը իրականացնում է համագումարի կողմից ընտրված վարչությունը, որը բաղկացած է 11 անդամներից։ Վարչության նախագահը Անդրանիկ Գրիգորյանն է, փոխնախագահը՝ Նարինե Դիլբարյանը, գլխավոր քարտուղար՝ Վանիկ Ալեքսանյանը։ Կուսակցությունը կազմում ունի 46 տարածքային ստորաբաժանում։ Բացի վերջիններից կուսակցությունում գործում են նաև մի շարք հանձնախմբեր և միություններ։ «Ժառանգություն» կուսակցության երիտասարդական կառույցը ՀԱՅՔ երիտասարդական-ուսանողական միությունն է։ Ժառանգության 2019 թ. համագումարում ընտրվեց վարչության հետևյալ կազմը.

Ժառանգության 2014 թ. համագումարում ընտրվեց վարչության հետևյալ կազմը.

Ժառանգության 2012 թ. հունիսի 2-ի համագումարում ընտրվեց վարչության հետևյալ կազմը.

Ժառանգության 2010 թ.-ի համագումարում ընտրվեց վարչության հետևյալ կազմը.

Ժառանգության ԱԺ խմբակցությունն ունի հետևյալ կազմը(2012-ից).

Ժառանգության ԱԺ խմբակցությունն ունի հետևյալ կազմը (2007-2012).

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]