Վերածննդի հրապարակ (Ստեփանակերտ)
Արտաքին տեսք
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Ստեփանակերտի Վերածննդի հրապարակ, Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտի կենտրոնական հրապարակներից մեկը, որը գտնվում է Արցախի նախագահի նստավայրի հարևանությամբ[1]։
Համարվում է Արցախի զբոսաշրջային և քաղաքական կարևորագույն հրապարակներից մեկը։ Կառուցվել է 1994 թվականից հետո, երբ հայկական զորքերն ազատագրեցին Արցախը։
Տեղագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Վերածննդի հրապարակը գտնվում է Ստեփանակերտի կենտրոնական հատվածում։ Հարավում Արցախի նախագահ Բակո Սահակյանի նստավայրն է։
Շրջապատված է մի կողմից Կնունյացների, մյուս կողմից փետրվարի 20-ի փողոցներով։ Հարևանությամբ գտնվում է նաև Պյատաչոկ պուրակը և «Արցախ» բանկը։
Վերածննդի հրապարակից արևմուտք գտնվում է Հայաստանի մշտական ներկայացուցչությունը Արցախում։
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]-
Արմենիա հյուրանոցը
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Վերածննդի հրապարակ - Wikimapia». wikimapia.org. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 24-ին.
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Վերածննդի հրապարակ (Ստեփանակերտ) կատեգորիայում։ |