Ալյոշա Բեգլարյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ալյոշա Բեգլարյան
Ծնվել էհուլիսի 13, 1958(1958-07-13)
ԾննդավայրԽնձրիստան
Մահացել էհոկտեմբերի 24, 1990(1990-10-24) (32 տարեկանում)
Ազգությունհայ

Ալյոշա (Ալիշ) Շաբոյի Բեգլարյան (ծնվել է 1958 թվականի հուլիսի 13-ին Խնձրիստան գյուղում (ԼՂՀ Ասկերանի շրջան), մահացել է 1990 թվականի հոկտեմբերի 24-ին Քաջավան գյուղում (ԼՂՀ Մարտունիի շրջան))՝ ազատամարտիկ։ 1977-1979 թվականներին ծառայել է ԽՍՀՄ Զինված ուժերում։

1988 թվականից՝ Խնձրիստանի կամավորական ջոկատի ազատամարտիկ։ Մասնակցել է Ասկերանի, Մարտակերտի շրջանների ինքնապաշտպանական մարտերին։

Հետմահու պարգևատրվել է ԼՂՀ «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանով։ Թաղված է Խնձրիստանում։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Ղարաբաղյան ազատագրական պատերազմ (1988—1994) հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png