Դիզակի մելիքություն
Այս հոդվածը կարող է վիքիֆիկացման կարիք ունենալ Վիքիպեդիայի որակի չափանիշներին համապատասխանելու համար։ Դուք կարող եք օգնել հոդվածի բարելավմանը՝ ավելացնելով համապատասխան ներքին հղումներ և շտկելով բաժինների դասավորությունը, ինչպես նաև վիքիչափանիշներին համապատասխան այլ գործողություններ կատարելով։ |
Դիզակի մելիքություն, ավատական իշխանություն համանուն գավառում։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Դիզակի մելիքությունը ձևավորվել է 16-րդ դարի վերջին և իրավական վավերացում ստացել է 1603 թվականին՝ Իրանի շահ Աբբաս I-ի հրովարտակով։ Մելիքի տիտղոս և ժառանգաբար իշխելու իրավունք է ստացել Դիզակի տեր Սուջումը՝ սերված Առանշահիկ հնագույն իշխանական տոհմից տարընձյուղած Եսայի Աբու-Մուսեի ժառանգներից։ Դիզակի մելիքությունը հայտնի էր նաեւ որպես Կտիշ՝ իր գլխավոր ամրոցի անունով։
Խամսայի մելիքություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Դիզակի մելիքությունը Խամսայի մելիքություններից մեկն էր և օտար նվաճողների դեմ 17-րդ դարի վերջին ու 18-րդ դարի սկզբին ձևավորված նրանց զինական դաշնակցության անդամը։
Դիզակի մելիքության դերը
[խմբագրել | խմբագրել կոդը]Զինակցության մեջ 18-րդ դարի 1-ին կեսին կարևոր դեր է խաղացել Դիզակի մելիքությունը, որի տեր մելիք Եգանը (Ավան) օսմանյան թուրքերի դեմ պայքարում ցուցաբերած եռանդի համար Նադիր շահից ստացել է Խամսայի երկրի գերագահությունը։
Մելիք-Եգանյաններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Նրա անունով Դիզակի մելիքության տերերն այնուհետև կոչվել են Մելիք-Եգանյաններ (Մելիք- Ավանյաններ), որոնց նստավայրն էր Տող ավանը։ Դիզակի մելիքությունը հարատևել է մինչև Ռուսաստանի հետ Արևելյան Հայաստանի միացումը (1828)։
Լրացուցիչ Տեղեկություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Դիզակին՝ Կտիշի հարակից հնագույն բերդի անունով։ Ներկայիս Արցախում հաճախ անվանվում է Հադրութի շրջան։ Դիզակի իշխանության հիմնադիրը եղել է Եսայի Աբու-Մուսեն՝ 9-րդ դարում։ 16-18-րդ դարերում Դիզակը ղեկավարվել է հայ Մելիք-Ավանյան տոհմի կողմից՝ սերված Սյունիք-Խաչենի իշխանական տոհմից։ Դիզակի իշխանների նստավայրը եղել է Տող քաղաքը (կամ Դող)։ Դիզակի վերջին իշխաններից մեկը՝ Եսայի Մելիք-Ավանյանը, սպանվել է Իբրահիմ Խալիլ խանի կողմից 1781 թվականին՝ Կտիշի բերդում երկարատև դիմադրությունից հետո։