Արցախի և Սյունիքի մելիքական ապարանքները (գիրք)
Արցախի և Սյունիքի մելիքական ապարանքները | |
|---|---|
Գրքի կազմերեսը | |
| Հեղինակ | Արտակ Ղուլյան |
| Տեսակ | Ոչ գեղարվեստական |
| Բնօրինակ լեզու | Հայերեն |
| Լեզու | Անգլերեն, ռուսերեն |
| Էջեր | 188 |
| Շարք | «ՀՃՈՒ գիտական ուսումնասիրություններ» |
| Նախորդ | «Հայ մշակույթի հուշարձանները Խորհրդային Ադրբեջանին բռնակցված շրջաններում» |
| Հաջորդ | «Թիֆլիսի քաղաքագլուխները» |
| Երկիր | |
| Հրատարակման վայր | Երևան |
| Հրատարակիչ | Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամ |
| Հրատարակված է | ՀՀ ԳԱԱ «Գիտություն» հրատարակչություն |
| Հրատարակման տարեթիվ | 2001 թվական |
| ԳՄՍՀ | ISBN 5-8080-0469-1 |
| ՀՏԴ | 941(479.25) |
| ԳՄԴ | 63.3 (2Հ) 43 |
| Թվային տարբերակ | raa-am.com/raa/pdf_files/64.pdf |
«Արցախի և Սյունիքի մելիքական ապարանքները» (անգլ.՝ Princely palaces in Artsakh and Siunik, ռուս.՝ Дворцы меликов Арцаха и Сюника), Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող կազմակերպության կողմից 2001 թվականին հրատարակված «ՀՃՈՒ գիտական ուսումնասիրություններ» շարքի թվով 4-րդ գիրքը (Գիրք Դ)։ Այն հեղինակել է ճարտարապետ Արտակ Ղուլյանը։ Տպագրվել է եռալեզու տարբերակով՝ հայերեն, անգլերեն և ռուսերեն։ Աշխատությունը ներկայացնում է Պատմական Հայաստանի արևելյան մարզերի՝ Արցախի և Սյունիքի 15-18-րդ դարերի մելիքական պալատ-ամրոցները, ապարանքները։ Ուշ միջնադարյան պալատական ճարտարապետության այս ինքնատիպ հուշարձանները ներկայացվում են դարաշրջանի պատմաքաղաքական միջավայրի հենքի վրա, արժևորվում նրանց տեղն ու դերը հայկական միջնադարյան ճարտարապետության պատմական ընդհանրության մեջ։ Գիրքը հարուստ է պատկերագրական նյութերով՝ չափագրություններով, վերակազմություններով, համեմատական աղյուսակներով, պատմական և ժամանակակից արժեքավոր լուսանկարներով[1]։
«Արցախի և Սյունիքի մելիքական ապարանքները» գիրքը հրատարակվել է Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի Արվեստի ինստիտուտի ու Երևանի ճարտարապետության և շինարարության պետական համալսարանի գիտական խորհրդի երաշխավորությամբ և տպագրվել ՀՀ ԳԱԱ «Գիտություն» հրատարակչությունում։ Աշխատության հրատարակման աշխատանքները հովանավորել են լոսանջելեսաբնակ Շահեն և Մարթա Հարությունյանները։ Հեղինակը գիրքը նվիրում է իր ծնողներին՝ Գյուլիստանի դպրոցի ուսուցիչներ Բենիկ Ասատուրի Ղուլյանին և Թերեզա Արսենի Ծատրյանին[1]։