Թիֆլիսի քաղաքագլուխները (գիրք)
Թիֆլիսի քաղաքագլուխներ | |
---|---|
Գրքի կազմերեսը | |
Հեղինակ | Սամվել Կարապետյան |
Տեսակ | Ոչ գեղարվեստական |
Բնօրինակ լեզու | Հայերեն |
Լեզու | Անգլերեն, ռուսերեն |
Էջեր | 128 |
Շարք | «ՀՃՈՒ գիտական ուսումնասիրություններ» |
Նախորդ | «Արցախի և Սյունիքի մելիքական ապարանքները» |
Հաջորդ | «Հյուսիսային Արցախ» |
Երկիր | Հայաստան |
Հրատարակման վայր | Երևան |
Հրատարակիչ | Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամ |
Հրատարակված է | ՀՀ ԳԱԱ «Գիտություն» հրատարակչություն |
Հրատարակման տարեթիվ | 2003 թվական |
ԳՄՍՀ | ISBN 5-8080-0520-5 |
ՀՏԴ | 941(479.22)+941(479.25) |
ԳՄԴ | 63.3 (2Վր)+63.3(2Հ) |
Թվային տարբերակ | raa-am.com/raa/pdf_files/21.pdf |
«Թիֆլիսի քաղաքագլուխներ» (անգլ.՝ Mayors of Tiflis, ռուս.՝ Мэры Тифлиса), Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող կազմակերպության կողմից 2003 թվականին հրատարակված «ՀՃՈՒ գիտական ուսումնասիրություններ» շարքի թվով 5-րդ գիրքը (Գիրք Ե)։ Այն հեղինակել է հուշարձանագետ, պատմաբան, բանահավաք, Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամի երևանյան գրասենյակի ղեկավար Սամվել Կարապետյանը։ Տպագրվել է եռալեզու տարբերակով՝ հայերեն, անգլերեն և ռուսերեն։ Աշխատությունը ներկայացնում է Հարավային Կովկասի գլխավոր քաղաքներից մեկի՝ Թիֆլիսի քաղաքագլուխների (քաղաքապետների) պատմությունը, ինչպես նաև այդ համատեքստում Թիֆլիս (Թբիլիսի) քաղաքի պատմության առանցքային դրվագներ։ Գրքում շարադրված է մինչև 1917 թվականը շուրջ 800 տարիների ընթացքում Թբիլիսիում պաշտոնավարած 47 քաղաքագլուխների կենսագրական և նրանց պաշտոնավարության շրջանը լուսաբանող նյութեր։ Ներկայացված են նաև քաղաքի կառավարմանը, քաղաքային խորհրդին առնչվող տեղեկություններ։ Գրքում ներկայացված են նաև բովանդակությանն առնչվող արժեքավոր լուսանկարներ[1][2][3]։
«Թիֆլիսի քաղաքագլուխներ» գիրքը հրատարակվել է Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի Պատմության ինստիտուտի գիտական խորհրդի երաշխավորությամբ և տպագրվել ՀՀ ԳԱԱ «Գիտություն» հրատարակչությունում։ Աշխատության հրատարակմանը նպաստել են Ռազմիկ և Վիոլետ Թադևսոյանները[1]։
«Թիֆլիսի քաղաքագլուխներ» գրքի հրատարակումը Վրաստանի իշխանությունների և վրացական որոշ շրջանակների կողմից արժանացել է քննադատության[2][4]։ 2003 թվականին գրքի շնորհանդեսի ժամանակ Հայաստանում Վրաստանի դեսպանության մշակույթի գծով կցորդ Նինո Ափցիաուրին ելույթի թույլտվություն է խնդրել և հայտնել, որ «Հայոսը և Քարթլոսը եղբայրներ են եղել, ինչպե՞ս կարելի է նման բան գրել»[2][4]։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 «Թիֆլիսի քաղաքագլուխներ» գրքի մասին տեղեկություններ Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամի կայքում Արխիվացված 2019-02-04 Wayback Machine (արխիվացված)։
- ↑ 2,0 2,1 2,2 «Սամվել Կարապետյան. «Կարծում եմ, որ վրացիներն ավելի են գնահատում իմ աշխատանքը, քան հայերը» (արխիվացված)։
- ↑ «Թիֆլիսի քաղաքագլուխներ» գրքի մասին համառոտ տեղեկություններ «Գուգլ գրքերում»։
- ↑ 4,0 4,1 «Ալիևը նույնպե՞ս հայ է» (արխիվացված)։