ՀՃՈՒ գիտական ուսումնասիրություններ (գրքաշար)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

«ՀՃՈՒ գիտական ուսումնասիրություններ», Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող կազմակերպության կողմից 1990-2000-ական թվականներին հրատարակված գրքաշար, որը կազմված է 18 գրքից։ Յուրաքանչյուր գիրք տպագրվել է եռալեզու տարբերակով՝ հայերեն, անգլերեն և ռուսերեն:

Հրատարակված գրքեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Թիֆլիսի քաղաքագլուխները գիրք[խմբագրել | խմբագրել կոդը]

Աշխատությունը հրատարակվել է հրատարակված 2003 թվականին, ներկայացնում է Թիֆլիսի քաղաքագլուխների (քաղաքապետների) պատմությունը, ինչպես նաև այդ համատեքստում Թիֆլիս (Թբիլիսի) քաղաքի պատմության առանցքային դրվագներ: Գրքում շարադրված է մինչև 1917 թվականը շուրջ 800 տարիների ընթացքում Թբիլիսիում պաշտոնավարած 47 քաղաքագլուխների կենսագրական և նրանց պաշտոնավարության շրջանը լուսաբանող նյութեր: Ներկայացված են նաև քաղաքի կառավարմանը, քաղաքային խորհրդին առնչվող տեղեկություններ: Գրքում ներկայացված են նաև բովանդակությանն առնչվող արժեքավոր լուսանկարներ[1][2][3]:

Հյուսիսային Արցախ գիրք[խմբագրել | խմբագրել կոդը]

Գիրքը հրատարակվել է 2004 թվականին։ Ներկայացվում է հեղինակի կողմից Գարդմանքում (որը նա անվանում է Հյուսիսային Արցախ) իրականացված հետազոտությունները, որոնց շնորհիվ այսօր հնարավորինս մանրամասն և պատկերավոր կերպով հանրությանն է ներկայացվում այդ տարածաշրջանի պատմությունը ոչ միայն մշակույթի, այլ նաև ռազմա-քաղաքական, սոցիալ-տնտեսական, պատմա-աշխարհագրական, կրոնական, ծիսական և այլ տեսանկյուններից։

Հայ մշակույթի հուշարձանները Խորհրդային Ադրբեջանին բռնակցված շրջաններում գիրք[խմբագրել | խմբագրել կոդը]

Գիրքը հրատարակվել է 1999 թվականին։ Ներկայացնում է 1979 թվականի ի վեր, բայց հատկապես 1993-1996 թվականներին Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող կազմակերպության նախաձեռնությամբ Քարվաճառի (Քյալբաջար), Քաշաթաղի (Լաչին), Քաշունիքի (Ղուբաթլի), Կովսականի (Զանգելան), Ջրականի (Ջաբրայիլ), Վարանդայի (Ֆիզուլի), Բայլականի, Ակնի (Աղդամ), Աղջաբեդու, Թարթառի (Միրբաշիր) և Պարտավի (Բարդա) շրջաններում իրականացված որոնողական և հետազոտական աշխատանքների ընթացքում հայտնաբերված պատմական հուշարձանները: Տևական մի շարք ճամփորդությունների շնորհիվ կուտակված դաշտային նյութի, ինչպես նաև գրավոր աղբյուրների (մատենագրություն, արխիվային վավերագրեր, պարբերական մամուլ, հին ու նոր քարտեզներ) համատեղ ուսումնասիրությամբ ներկայացված են շրջանի բազմաթիվ բնակավայրերն ու հնավայրերը։ Գրքում ներկայացված են նաև բովանդակությանն առնչվող, գծապատկերներ, պատմական և ժամանակակից արժեքավոր լուսանկարներ[4]:

Վրաց պետական քաղաքականությունը և հայ մշակույթի հուշարձանները գիրք[խմբագրել | խմբագրել կոդը]

Գիրքը հրատարակվել է 1998 թվականին։ Ժողովածուն ընդգրկում է հատկապես 1988-1998 թվականների ընթացքում փաստագրական նյութեր ներկայիս Վրաստանի տարածքում գտնվող հայկական մշակութային հուշարձանների ավերումների և յուրացումների վերաբերյալ: Գրքում ներկայացված են նաև փաստաթղթերի լուսապատճեններ և լուսանկարներ[2][5][6][7]:

Բուն Աղվանքի հայերեն վիմագրերը գիրք[խմբագրել | խմբագրել կոդը]

Գիրքը հրատարակվել է 1997 թվականին։ Ներկայացնում է Կուր գետի միջին հոսանքի ձախափնյա շրջաններում կամ պատմական Բուն Աղվանք երկրամասում պահպանված հայերեն արձանագրությունները, որոնք 1982-1986 թվականներին նշված տարածքից հավաքվել և վերծանվել է՝ թվով 516 վիմագիր։ Ներկայացված են նաև փաստաթղթերի լուսապատճեններ, պատմական և ժամանակակից լուսանկարներ, ինչպես նաև վիմագրերի արտատպումներ[8][9]:

Կովկասյան թանգարանի հայկական հավաքածուն գիրք[խմբագրել | խմբագրել կոդը]

Գիրքը հրատարակվել է 2004 թվականին։ Ներկայացնում է 1852 թվականին Թիֆլիսում հիմնադրված և 1919 թվականից վրացական իշխանությունների կողմից ազգայնացված, ներկայում Վրաստանում գործող Կովկասյան առաջին թանգարանի պատմությունը և այնտեղ պահվող հայկական հավաքածուն, որն, ըստ հեղինակի, բռնազավթվել է և մինչ օրս չի վերադարձվել Հայաստանին։ Գրքում ներկայացված են նաև բովանդակությանն առնչվող պատմական և ժամանակակից արժեքավոր լուսանկարներ[10][11]։

Կեանքիս յուշերից գիրք[խմբագրել | խմբագրել կոդը]

Գիրքը հրատարակվել է 2007 թվականին։ Ներկայացնում է ոչ միայն Մեծ եղեռնը հրաշքով վերապրած ականատեսի փաստալից հուշագրությունները, այլև Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին հայ ժողովրդի հերոսական և ողբերգական օրերի բովանդակ պատմությունը: Ներկայացված են նաև բովանդակությանն առնչվող արժեքավոր լուսանկարներ[12]։

Ջավախք գիրք[խմբագրել | խմբագրել կոդը]

Գիրքը հրատարակված 2006 թվականին։ Փաստական նյութի համալիր ուսումնասիրության հիման վրա ներկայացված է Պատմական Հայաստանի Գուգարք նահանգի Ջավախք գավառի բնակավայրերի և պատմական հուշարձանների պատմությանը։ Առանձնահատուկ տեղ է հատկացված երկրամասում պահպանված վիմագրերի վերլուծություններին։ Հասցեագրված է հայ և վրաց ժողովուրդների պատմությամբ և մշակույթով հետաքրքրվողներին և ընթերցող լայն հասարակությանը։ Ներկայացված են նաև բովանդակությանն առնչվող արժեքավոր լուսանկարներ[13]։

Հայերը Կախեթում գիրք[խմբագրել | խմբագրել կոդը]

Գիրքը հրատարակվել է 2004 թվականին։ Աշխատությունը հիմնված է փաստական նյութի համալիր ուսումնասիրության հիման վրա և ներկայացնում է Կախեթի (Արևելյան Վրաստան) հայկական բնակավայրերի, այդ թվում վրացախոս հայերով բնակեցված 103 բնակավայրի պատմությունն ու հարուստ մշակութային ժառանգությունը: Գրքում առկա են նաև պատմական և ժամանակակից արժեքավոր լուսանկարներ, գծապատկերներ և այլն[14]:

Հուշագրական ժառանգություն գիրք[խմբագրել | խմբագրել կոդը]

Գիրքը հրատարակված 2011 թվականին։ Ներկայացնում է հիմնականում Արևմտյան Հայաստանի (ներկայիս Թուրքիայի Հանրապետության արևելյան հատվածի) տարբեր գավառներում ծնված և 1914-1923 թվականների Հայոց ցեղասպանությունը վերապրած անհատների հուշագրությունները, որոնք հրատարակվում են առաջին անգամ: Այն հասցեագրված է հայ ժողովրդի պատմությամբ և հայրենագիտությամբ հետաքրքրվող մասնագետներին և ընթերցող լայն շրջանակներին: Գրքում ներկայացված են նաև բովանդակությանն առնչվող արժեքավոր լուսանկարներ, այդ թվում նաև՝ պատմական[15][16]:

Ուղեգնացական ակնարկներ գիրք[խմբագրել | խմբագրել կոդը]

Գիրքը հրատարակված 2010 թվականին։ Աշխատությունը ներկայացնում է Արցախի պատմական, վիմագրական, ազգագրական, բանահյուսական, վիճակագրական, կրթական և տնտեսական կացությանը վերաբերող տվյալներ: Ուշագրավ աշխատությունն առաջին և եզակի անգամ լույս է տեսել 1885 թվականին «Մեղու Հայաստանի» երկօրյա պարբերականում 43 հոդվածներով: Հեղինակին կենդանության օրոք (1840-1920) չի հաջողվել հոդվածաշարն ի մի բերել առանձին գրքով: Վերահրատարակման ժամանակ խմբագրության կողմից կատարվել են մասնակի միջամտություններ և որոշ ճշգրտումներ: Բնագրին կցվել են հեղինակի այցելած վայրերին առնչվող լուսանկարներ, ինչպես նաև անցած երթուղին լուսաբանող քարտեզ[17]:

Ցեղասպանությունը վերապրածների ծննդավայրերը Լիբանանի տապանագրերում գիրք[խմբագրել | խմբագրել կոդը]

Գիրքը հրատարակվել է 2018 թվականին։ ներկայացնում է Արևմտյան Հայաստանում և Օսմանյան կայսրության այլ վայրերում ծնված, 1914-1923 թվականներին թուրքերի կողմից իրականացրած Հայոց ցեղասպանությունը վերապրած և Լիբանանում հաստատված հայերի տապանաքարերի արձանագրությունները: Հասցեագրվում է հայ ժողովրդի պատմությամբ հետաքրքրվողներին: Ներկայացված են նաև պատմական և ժամանակակից լուսանկարներ, ինչպես նաև գծապատկերներ և տապանաքարերի գրությունների արտատպումներ[18]:

Դադի վանքի վերանորոգումը 1997-2011 թվականներ գիրք[խմբագրել | խմբագրել կոդը]

Գիրքը հրատարակվել է 2015 թվականին։ Աշխատությունը ներկայացնում է հայկական միջնադարյան պաշտամունքային առավել աչքի ընկնող վանական համալիրներից մեկի` Արցախի Հանրապետության Շահումյանի շրջանի Դադիվանք գյուղում գտնվող Դադի վանքի վերականգնման աշխատանքները 1997-2011 թվականներին: Գրքում ներկայացված են նաև բովանդակությանն առնչվող արժեքավոր լուսանկարներ[19]:

Արցախի և Սյունիքի մելիքական ապարանքները գիրք[խմբագրել | խմբագրել կոդը]

Գիրքը հրատարակվել է 2001 թվականին։ Աշխատությունը ներկայացնում է Պատմական Հայաստանի արևելյան մարզերի՝ Արցախի և Սյունիքի 15-18-րդ դարերի մելիքական պալատ-ամրոցները, ապարանքները: Ուշ միջնադարյան պալատական ճարտարապետության այս ինքնատիպ հուշարձանները ներկայացվում են դարաշրջանի պատմաքաղաքական միջավայրի հենքի վրա, արժևորվում նրանց տեղն ու դերը հայկական միջնադարյան ճարտարապետության պատմական ընդհանրության մեջ։ Գիրքը հարուստ է պատկերագրական նյութերով՝ չափագրություններով, վերակազմություններով, համեմատական աղյուսակներով, պատմական և ժամանակակից արժեքավոր լուսանկարներով[20]:

Արցախի կամուրջները գիրք[խմբագրել | խմբագրել կոդը]

Գիրքը հրատարակվել է 2009 թվականին։ Աշխատությունը ներկայացնում է Պատմական Հայաստանի Արցախ նահանգում գտնվող 98 կամուրջների պատմությունն ու ճարտարապետությունը: Գրքում ներկայացված են նաև բովանդակությանն առնչվող պատմական և ժամանակակից արժեքավոր լուսանկարներ, գծապատկերներ, քարտեզներ; Այն հասցեագրված էհայկական ճարտարապետության և պատմության խնդիրներով հետաքրքրվող մասնագետներին և ընթերցող լայն հասարակությանը[21][22]։

Արտազի երեք վանքերը գիրք[խմբագրել | խմբագրել կոդը]

Գիրքը հրատարակվել է 2012 թվականին։ Աշխատությունը ներկայացնում է Ատրպատականի (Իրանական Ադրբեջանում, ներկայում Իրանի Իսլամական Հանրապետության հյուսիսում) գտնվող հայկական առաքելական երեք վանքերի՝ Թադեոս Առաքյալի, Ծործորի և Մաղարդա Սուրբ Ստեփանոս Նախավկայի պատմությունը: Գրքում ներկայացված են նաև բովանդակությանն առնչվող պատմական և ժամանակակից արժեքավոր լուսանկարներ։ Հեղինակը գիրքը ստեղծել է իր հոր՝ Հովհաննես Հախնազարյանի հիշատակին[23]:

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Թիֆլիսի քաղաքագլուխներ» գրքի մասին տեղեկություններ Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամի կայքում (արխիվացված):
  2. 2,0 2,1 «Սամվել Կարապետյան. «Կարծում եմ, որ վրացիներն ավելի են գնահատում իմ աշխատանքը, քան հայերը» (արխիվացված):
  3. «Թիֆլիսի քաղաքագլուխներ» գրքի մասին համառոտ տեղեկություններ «Գուգլ գրքերում»:
  4. «Հայ մշակույթի հուշարձանները Խորհրդային Ադրբեջանին բռնակցված շրջաններում» գրքի մասին տեղեկություններ Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամի կայքում (արխիվացված):
  5. «Վրաց պետական քաղաքականությունը և հայ մշակույթի հուշարձանները» գրքի մասին տեղեկություններ Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամի կայքում (արխիվացված):
  6. «Օրենք չեմ խախտել». Սամվել Կարապետյանին գործունեության պատճառով արգելել են մտնել Վրաստան» (արխիվացված):
  7. «Երեք հարևան, երեքն էլ մի վարքի: Հայ հուշարձանագետին արգելել են մտնել Վրաստան» (արխիվացված):
  8. «Բուն Աղվանքի հայերեն վիմագրերը» գրքի մասին տեղեկություններ Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամի կայքում (արխիվացված):
  9. «Նաեւ ձեր կատարած աշխատանքի շնորհիվ կկարողանանք հպարտությամբ ներկայանալ աշխարհին» (արխիվացված):
  10. «Կովկասյան թանգարանի հայկական հավաքածուն» գրքի մասին տեղեկություններ Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամի կայքում (արխիվացված):
  11. «Բացահայտվում է հայկական և վրացական պատմությունը» (արխիվացված
  12. «Կեանքիս յուշերից» գրքի մասին տեղեկություններ Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամի կայքում (արխիվացված):
  13. «Ջավախք» գրքի մասին տեղեկություններ Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամի կայքում (արխիվացված):
  14. «Հայերը Կախեթում» գրքի մասին տեղեկություններ Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամի կայքում (արխիվացված):
  15. «Հուշագրական ժառանգություն» գրքի մասին տեղեկություններ Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամի կայքում (արխիվացված):
  16. «Հուշագրական ժառանգություն» գրքի մասին տեղեկություններ Առավոտ էլեկտրոնային թերթում (արխիվացված):
  17. «Ուղեգնացական ակնարկներ» գրքի մասին տեղեկություններ Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամի կայքում (արխիվացված):
  18. «Ցեղասպանությունը վերապրածների ծննդավայրերը Լիբանանի տապանագրերում» գրքի մասին տեղեկություններ Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամի կայքում (արխիվացված):
  19. «Դադի վանքի վերանորոգումը 1997-2011 թվականներ» գրքի մասին տեղեկություններ Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամի կայքում (արխիվացված):
  20. «Թիֆլիսի քաղաքագլուխներ» գրքի մասին տեղեկություններ Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամի կայքում (արխիվացված):
  21. «Արցախի կամուրջներ» գրքի մասին տեղեկություններ Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամի կայքում (արխիվացված):
  22. «Արցախի կամուրջները» (արխիվացված
  23. «Արտազի երեք վանքերը» գրքի մասին տեղեկություններ Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամի կայքում (արխիվացված):