Արտազի երեք վանքերը (գիրք)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Արտազի երեք վանքերը
Արտազի երեք վանքերը (գիրք, կազմ).jpg
Գրքի կազմերեսը
ՀեղինակԱրմեն Հախնազարյան
Բնօրինակ լեզուՀայերեն
ԼեզուԱնգլերեն, ռուսերեն
Էջեր368
Շարք«ՀՃՈՒ գիտական ուսումնասիրություններ»
Նախորդ«Հուշագրական ժառանգություն»
Հաջորդ«Հալեպի արձանագրությունները»
ԵրկիրՀայաստանՀայաստան
Հրատարակման վայրԵրևան
ՀրատարակիչՀայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամ
Հրատարակված է«Բյուրական» տպարան
Հրատարակման տարեթիվ2012 թվական
ԳՄՍՀISBN 978-99941-875-8-4
ՀՏԴ72(479.25):941(479.25)
ԳՄԴ85.11.(2Հ)+83.3(2Հ)
Թվային տարբերակraa-am.com/raa/pdf_files/15.pdf

«Արտազի երեք վանքերը» (անգլ.՝ Three monasteries of Artaz, ռուս.՝ Три монастыря гавара Артаз), Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող կազմակերպության կողմից 2012 թվականին հրատարակված «ՀՃՈՒ գիտական ուսումնասիրություններ» շարքի թվով 15-րդ գիրքը (Գիրք ԺԵ): Այն հեղինակել է Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամի հիմնադիր Արմեն Հախնազարյանը: Տպագրվել է եռալեզու տարբերակով՝ հայերեն, անգլերեն և ռուսերեն: Աշխատությունը ներկայացնում է Ատրպատականի (Իրանական Ադրբեջանում, ներկայում Իրանի Իսլամական Հանրապետության հյուսիսում) գտնվող հայկական առաքելական երեք վանքերի՝ Թադեոս Առաքյալի, Ծործորի և Մաղարդա Սուրբ Ստեփանոս Նախավկայի պատմությունը: Գրքում ներկայացված են նաև բովանդակությանն առնչվող պատմական և ժամանակակից արժեքավոր լուսանկարներ։ Հեղինակը գիրքը ստեղծել է իր հոր՝ Հովհաննես Հախնազարյանի հիշատակին[1]:

«Արտազի երեք վանքերը» գիրքը հրատարակվել է Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող կազմակեպության գիտական խորհրդի երաշխավորությամբ և տպագրվել «Բյուրական» տպարանում: Աշխատության նախահրատարակչական աշխատանքները հովանավորել է Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարությունը, իսկ տպագրությունը՝ Գալուստ Գյուլբենկյան հիմնադրամը[1]:

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]