Հուշագրական ժառանգություն (գիրք)
Հուշագրական ժառանգություն | |
---|---|
Հեղինակ | Սամվել Կարապետյան |
Տեսակ | գիրք |
Թեմա | Հայոց ցեղասպանություն, վերապրած ականատեսների հիշողություններ |
Բնօրինակ լեզու | Հայերեն |
Լեզու | Անգլերեն, ռուսերեն |
Էջեր | 384 |
Շարք | «ՀՃՈՒ գիտական ուսումնասիրություններ» |
Նախորդ | «Ուղեգնացական ակնարկներ» |
Հաջորդ | «Արտազի երեք վանքերը» |
Երկիր | ![]() |
Հրատարակման վայր | Երևան |
Հրատարակիչ | Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամ |
Հրատարակված է | «Տիգրան Մեծ» հրատարակչություն |
Հրատարակման տարեթիվ | 2011 թվական |
ԳՄՍՀ | ISBN 978-99941-875-6-0 |
ՀՏԴ | 941(479.25) |
ԳՄԴ | 63.3.(2Հ) |
Թվային տարբերակ | raa-am.com/raa/pdf_files/58.pdf |
Հուշագրական ժառանգություն (անգլ.՝ Collected memoirs, ռուս.՝ Мемуарное наследие), Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամի կողմից 2011 թվականին հրատարակված «ՀՃՈՒ գիտական ուսումնասիրություններ» շարքի թվով 14-րդ գիրքը (Գիրք ԺԴ)։ Գրքի նախագծի հեղինակն է հուշարձանագետ, պատմաբան, բանահավաք, Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամի երևանյան գրասենյակի ղեկավար Սամվել Կարապետյանը, գիտական խմբագիրն է Էմմա Աբրահամյանը։ Տպագրվել է եռալեզու տարբերակով՝ հայերեն, անգլերեն և ռուսերեն։ Աշխատությունը ներկայացնում է հիմնականում Արևմտյան Հայաստանի (ներկայիս Թուրքիայի Հանրապետության արևելյան հատվածի) տարբեր գավառներում ծնված և 1914-1923 թվականների Հայոց ցեղասպանությունը վերապրած անհատների հուշագրությունները, որոնք հրատարակվում են առաջին անգամ։ Այն հասցեագրված է հայ ժողովրդի պատմությամբ և հայրենագիտությամբ հետաքրքրվող մասնագետներին և ընթերցող լայն շրջանակներին։ Գրքում ներկայացված են նաև բովանդակությանն առնչվող արժեքավոր լուսանկարներ, այդ թվում նաև՝ պատմական[1][2]։
«Հուշագրական ժառանգություն» գիրքը հրատարակվել է Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամի գիտական խորհրդի երաշխավորությամբ և տպագրվել Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարության հովանավորությամբ։ Այն նվիրվում է սեփական հայրենիքում ծնվելու բախտ ունեցած, սակայն ցեղասպանության պատճառով հայրենիքի վերջին ներկայացուցիչները դարձած հայերին[1]։