Ցեղասպանությունը վերապրածների ծննդավայրերը Լիբանանի տապանագրերում (գիրք)
Ցեղասպանությունը վերապրածների ծննդավայրերը Լիբանանի տապանագրերում | |
|---|---|
| Հեղինակ | Լոռի Թաշճյան |
| Տեսակ | Ոչ գեղարվեստական |
| Բնօրինակ լեզու | Հայերեն |
| Լեզու | Անգլերեն, ռուսերեն |
| Էջեր | 164 |
| Շարք | «ՀՃՈՒ գիտական ուսումնասիրություններ» |
| Նախորդ | Դադի վանքի վերանորոգումը 1997-2011 թվականներ |
| Հաջորդ | Դեռ չի հրատարակվել |
| Երկիր | |
| Հրատարակման վայր | Երևան |
| Հրատարակիչ | Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամ |
| Հրատարակված է | ՀՃՈՒ հրատարակչություն |
| Հրատարակման տարեթիվ | 2018 թվական |
| ԳՄՍՀ | ISBN 978-9939-843-36-0 |
| ՀՏԴ | 72(479.25):94(479.25) |
| ԳՄԴ | 85.11.(5Հ)+63.3(5Հ) |
| Թվային տարբերակ | raa-am.com/raa/pdf_files/186.pdf |
«Ցեղասպանությունը վերապրածների ծննդավայրերը Լիբանանի տապանագրերում» (անգլ.՝ The birthplaces of Genocide survivors in the epitaphs of Libanon, ռուս.՝ Места рождения переживших Геноцид армян в надгробных надписях Ливана), Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամի կողմից 2018 թվականին հրատարակված «ՀՃՈՒ գիտական ուսումնասիրություններ» շարքի թվով 18-րդ գիրքը (ԺԸ)։ Այն հեղինակել է Բեյրութ քաղաքում բնակվող Լոռի Թաշճյանը։ Տպագրվել է եռալեզու տարբերակով՝ հայերեն, անգլերեն և ռուսերեն։ Գիրքը ներկայացնում է Արևմտյան Հայաստանում և Օսմանյան կայսրության այլ վայրերում ծնված, 1914-1923 թվականներին թուրքերի կողմից իրականացրած Հայոց ցեղասպանությունը վերապրած և Լիբանանում հաստատված հայերի տապանաքարերի արձանագրությունները։ Հասցեագրվում է հայ ժողովրդի պատմությամբ հետաքրքրվողներին։ Ներկայացված են նաև պատմական և ժամանակակից լուսանկարներ, ինչպես նաև գծապատկերներ և տապանաքարերի գրությունների արտատպումներ։ Աշխատությունը հրատարակվել է Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամի գիտական խորհրդի երաշխավորությամբ։ Գրքի նախահրատարակչական աշխատանքները հովանավորել է Հայաստանի մշակույթի նախարարությունը, իսկ տպագրությունն իրականացվել է Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամի միջոցներով։ Հասցեագրվում է հայ ժողովրդի պատմությամբ հետաքրքրվողներին[1]։