Հայերը Կախեթում (գիրք)
Հայերը Կախեթում | |
|---|---|
| Հեղինակ | Սամվել Կարապետյան |
| Տեսակ | Ոչ գեղարվեստական |
| Բնօրինակ լեզու | Հայերեն |
| Լեզու | Անգլերեն, ռուսերեն |
| Էջեր | 248 |
| Շարք | «ՀՃՈՒ գիտական ուսումնասիրություններ» |
| Նախորդ | «Կովկասյան թանգարանի հայկական հավաքածուն» |
| Հաջորդ | «Ջավախք» |
| Երկիր | |
| Հրատարակման վայր | Երևան |
| Հրատարակիչ | Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամ |
| Հրատարակված է | ՀՀ ԳԱԱ «Գիտություն» հրատարակչություն |
| Հրատարակման տարեթիվ | 2004 թվական |
| ԳՄՍՀ | ISBN 5-8080-0585-X |
| ՀՏԴ | 941 (479. 25) |
| ԳՄԴ | 63.3 (2Հ) |
| Թվային տարբերակ | raa-am.com/raa/pdf_files/16.pdf |
«Հայերը Կախեթում» (անգլ.՝ The Armenians in Kakhet, ռուս.՝ Армяне в Кахетии), Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող կազմակերպության կողմից 2004 թվականին հրատարակված «ՀՃՈՒ գիտական ուսումնասիրություններ» շարքի թվով 8-րդ գիրքը (Գիրք Ը)։ Այն հեղինակել է հուշարձանագետ, պատմաբան, բանահավաք, Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամի երևանյան գրասենյակի ղեկավար Սամվել Կարապետյանը։ Տպագրվել է եռալեզու տարբերակով՝ հայերեն, անգլերեն և ռուսերեն։ Աշխատությունը հիմնված է փաստական նյութի համալիր ուսումնասիրության հիման վրա և ներկայացնում է Կախեթի (Արևելյան Վրաստան) հայկական բնակավայրերի, այդ թվում վրացախոս հայերով բնակեցված 103 բնակավայրի պատմությունն ու հարուստ մշակութային ժառանգությունը։ Գրքում առկա են նաև պատմական և ժամանակակից արժեքավոր լուսանկարներ, գծապատկերներ և այլն[1]։
«Հայերը Կախեթում» գիրքը հրատարակվել է Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի Պատմության ինստիտուտի գիտական խորհրդի երաշխավորությամբ և տպագրվել ՀՀ ԳԱԱ «Գիտություն» հրատարակչությունում։ Աշխատության հրատարակումն իրականացվել է Թեհրանի Հայոց թեմի առաջնորդ Սեպուհ արքեպիսկոպոս Սարգսյանի հովանավորությամբ[1]։