Ուղեգնացական ակնարկներ (գիրք)
Ուղեգնացական ակնարկներ | |
---|---|
Հեղինակ | Եղիշե Գեղամյանց Հայկունի |
Տեսակ | գիրք |
Բնօրինակ լեզու | Հայերեն |
Լեզու | Անգլերեն, ռուսերեն |
Էջեր | 104 |
Շարք | «ՀՃՈՒ գիտական ուսումնասիրություններ» |
Նախորդ | «Արցախի կամուրջներ» |
Հաջորդ | «Հուշագրական ժառանգություն» |
Երկիր | ![]() |
Հրատարակման վայր | Երևան |
Հրատարակիչ | Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամ |
Հրատարակված է | «Տիգրան Մեծ» հրատարակչություն |
Հրատարակման տարեթիվ | 2010 թվական |
ԳՄՍՀ | ISBN 978-99941-875-3-9 |
ՀՏԴ | 941(479.25) |
ԳՄԴ | 63.3 (2Հ) |
Թվային տարբերակ | raa-am.com/raa/pdf_files/66.pdf |
Ուղեգնացական ակնարկներ (անգլ.՝ Travel notes, ռուս.՝ Путевые очерки), Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամի կողմից 2010 թվականին հրատարակված «ՀՃՈՒ գիտական ուսումնասիրություններ» շարքի թվով 13-րդ գիրքը (Գիրք ԺԳ)։ Գրքի հեղինակն է Եղիշե Գեղամյանց Հայկունին։ Տպագրվել է եռալեզու տարբերակով՝ հայերեն, անգլերեն և ռուսերեն[1]։
Աշխատությունը ներկայացնում է Արցախի պատմական, վիմագրական, ազգագրական, բանահյուսական, վիճակագրական, կրթական և տնտեսական կացությանը վերաբերող տվյալներ։ Ուշագրավ աշխատությունն առաջին և եզակի անգամ լույս է տեսել 1885 թվականին «Մեղու Հայաստանի» երկօրյա պարբերականում 43 հոդվածներով։ Հեղինակին կենդանության օրոք (1840-1920) չի հաջողվել հոդվածաշարն ի մի բերել առանձին գրքով։ Վերահրատարակման ժամանակ խմբագրության կողմից կատարվել են մասնակի միջամտություններ և որոշ ճշգրտումներ։ Բնագրին կցվել են հեղինակի այցելած վայրերին առնչվող լուսանկարներ, ինչպես նաև անցած երթուղին լուսաբանող քարտեզ[1]։
«Ուղեգնացական ակնարկներ» գիրքը հրատարակվել է Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամի գիտական խորհրդի երաշխավորությամբ։ Նախահրատարակչական աշխատանքները հովանավորել է Հայաստանի մշակույթի նախարարությունը, իսկ տպագրության հովանավորն է Արցախի Հանրապետության կառավարությանն առընթեր զբոսաշրջության վարչությունը։ Գիրքը նվիրվում է Եղիշե ավագ քահանա Գեղամյանցի (Հայկունի) հիշատակին՝ նրա ծննդյան 166-ամյակի և մահվան 90-րդ տարելիցի կապակցությամբ[1]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 «Ուղեգնացական ակնարկներ» գրքի մասին տեղեկություններ Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամի կայքում Archived 2021-11-01 at the Wayback Machine. (արխիվացված)։