Բուն Աղվանքի հայերեն վիմագրերը (գիրք)
Բուն Աղվանքի հայերեն վիմագրերը | |
|---|---|
| Հեղինակ | Սամվել Կարապետյան |
| Տեսակ | Ոչ գեղարվեստական |
| Բնօրինակ լեզու | Հայերեն |
| Լեզու | Անգլերեն, ռուսերեն |
| Էջեր | 132 |
| Շարք | «ՀՃՈՒ գիտական ուսումնասիրություններ» |
| Հաջորդ | «Վրաց պետական քաղաքականությունը և հայ մշակույթի հուշարձանները» |
| Երկիր | |
| Հրատարակման վայր | Երևան |
| Հրատարակիչ | Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող կազմակերպություն |
| Հրատարակված է | ՀՀ ԳԱԱ «Գիտություն» հրատարակչություն |
| Հրատարակման տարեթիվ | 1997 թվական |
| ԳՄՍՀ | ISBN 5-8080-0144-7 |
| ՀՏԴ | 941 (475.25) |
| ԳՄԴ | 63.2(2Հ) |
| Թվային տարբերակ | raa-am.com/raa/pdf_files/24.pdf |
«Բուն Աղվանքի հայերեն վիմագրերը» (անգլ.՝ The Armenian lapidary inscriptions of Boon Aghvank, ռուս.՝ Армянские лаппидарные надписи Собственно-Алуанка (Кавказской Албании)), Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող կազմակերպության կողմից 1997 թվականին հրատարակված «ՀՃՈՒ գիտական ուսումնասիրություններ» շարքի թվով 1-ին գիրքը (Գիրք Ա)։ Այն հեղինակել և կազմել է հուշարձանագետ, պատմաբան, բանահավաք, Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամի երևանյան գրասենյակի ղեկավար Սամվել Կարապետյանը։ Տպագրվել է եռալեզու տարբերակով՝ հայերեն, անգլերեն և ռուսերեն։ Գիրքը ներկայացնում է Կուր գետի միջին հոսանքի ձախափնյա շրջաններում կամ պատմական Բուն Աղվանք երկրամասում պահպանված հայերեն արձանագրությունները, որոնք 1982-1986 թվականներին նշված տարածքից հավաքվել և վերծանվել է՝ թվով 516 վիմագիր։ Ներկայացված են նաև փաստաթղթերի լուսապատճեններ, պատմական և ժամանակակից լուսանկարներ, ինչպես նաև վիմագրերի արտատպումներ[1][2]։