Ակնաղբյուր կամավորական ջոկատ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ակնաղբյուր (այլ կիրառումներ)
Ակնաղբյուր կամավորական ջոկատ
Ընդհանուր տեղեկություն
Տեսակռազմական կազմավորում
Երկիր Հայաստան և  Արցախ
Անվանված էԱկնաղբյուր
Ստեղծվեց1989
ՃակատամարտերԱրցախյան ազատամարտ
Լուծարվեց1994

Ակնաղբյուր կամավորական ջոկատ, հայկական ռազմական կամավորական ստորաբաժանում, որը կազմավորվել է 1989 թվականին Խորհրդային Հայաստանի Իջևանի շրջանի Ակնաղբյուր գյուղում (այժմ՝ Տավուշի մարզում

1989-1994 թվականներին ջոկատը կամ նրա առանձին խմբեր ու ազատամարտիկներ մասնակցել են գյուղի, ՀՀ Իջևանի («Սաթլմիշ» բարձունք և այլն), Նոյեմբերյանի (Ոսկեպար) և Արցախի Հանրապետության Հադրութի, Մարտակերտի, Ֆիզուլիի, Ջաբրայիլի շրջանների ինքնապաշտպանական, ազատագրական և Ղազախի շրջանի Խրմլու, Բարխուդարլու, Ղզլհաջի հենակետերի ճնշման մարտերին։ Հրամանատար՝ Մ. Պետրոսյան։

1992 թվականի օգոստոսի 29-ին ջոկատի մի խումբ ազատամարտիկներ ներառվել են շրջանում ստեղծված առանձին մոտոհրաձգային գումարտակի կազմում։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Ղարաբաղյան ազատագրական պատերազմ (1988—1994) հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո ։