Ղուկաս Ղուկասյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ղուկաս Ղուկասյան
Դիմանկար
Ծնվել էմայիսի 20, 1899(1899-05-20)
ԾննդավայրՔալարա, Երևանի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն
Մահացել էմայիսի 14, 1920(1920-05-14) (20 տարեկան)
Մահվան վայրԱրգինա, Ղզըլ-Չախչախ, Կարսի մարզ (Թուրքիա), Թուրքիա
Մասնագիտությունհեղափոխական
Commons-logo.svg Ghukas Ghukasyan Վիքիպահեստում

Ղուկաս Հովհաննեսի Ղուկասյան (մայիսի 20, 1899, գյուղ Քալարա - մայիսի 14, 1920, Արգինա, Կարսի մարզ), բոլշևիկ հեղափոխական, ՌՍԴԲ(բ)կ անդամ (1917

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սովորել է Երևանի տարրական և թեմական դպրոցներում։ 1919 թվականին մասնակցել է «Սպարտակ» կոմերիտական երիտասարդական կազմակերպության հիմնադրմանը։ 1920 թվականի հունվարին ընտրվել է Արմենկոմի անդամ։ Գործուն մասնակցություն է ունեցել 1920 թվականի Մայիսյան ապստամբությանը, սպանվել է Հայաստանի Հանրապետության բանակային զորքերի դեմ մարտում[1]։

Արարատի մարզի Ղուկասավան գյուղը մինչ օրս կոչվում է Ղուկասյանի անունով։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005