Աշոտ Բաղդասարյան (քանդակագործ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Աշոտ Բաղդասարյան (այլ կիրառումներ)
Աշոտ Բաղդասարյան
Ծնվել էմարտի 29, 1957(1957-03-29) (67 տարեկան)
ԾննդավայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Հայաստան
ԿրթությունԻ. Ե. Ռեպինի անվան գեղանկարչության, քանդակագործության և ճարտարապետության ինստիտուտ
Մասնագիտությունքանդակագործ
Ծնողներհայր՝ Սարգիս Բաղդասարյան
ԱնդամությունՀայաստանի նկարիչների միություն

Աշոտ Գևորգի Բաղդասարյան (մարտի 29, 1957(1957-03-29), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ քանդակագործ։ Հայաստանի նկարիչների (1983), Նկարիչների միջազգային ասոցիացիայի (1995), Հունգարիայի նկարիչների միության (2008) անդամ է։

Քանդակագործ Սարգիս Բաղդասարյանի որդին է։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Աշոտ Բաղդասարյանը ծնվել է 1957 թվականի մարտի 29-ին, Երևանում։ 1981 թվականին ավարտել է Լենինգրադի Ռեպինի անվան գեղարվեստի ակադեմիայի քանդակի ֆակուլտետը։ 1985-1994 թվականներին դասավանդել է Երևանի գեղարվեստի պետական ակադեմիայի քանդակի ֆակուլտետում[1]։ Ցուցահանդեսներով հանդես է եկել Հայաստանում և Շվեդիայում, Հունգարիայում[2], Ռուսաստանում, Լեհաստանում, Իտալիայում, Բելգիայում, Գերմանիայում, Ֆրանսիայում։ Բաղդասարյանի քանդակները ցուցադրվում են Հայաստանի ազգային պատկերասրահում, Մոսկվայի Տրետյակովյան պատկերասրահում, ՌԴ գեղարվեստի ակադեմիայում, ՌԴ մշակույթի նախարարության հավաքածուում, Իտալիայի Դանթեի պատկերասրահում, տարբեր երկրների մասնավոր հավաքածուներում[3]։

Բաղդասարյանի աշխատանքներից Հայաստանի նախագահը նվիրել է մի շարք երկրների առաջնորդներին՝ Բուլղարիայի, Եգիպտոսի, Լիխտեյնշտեյնի, Ռուսաստանի, Ռումինիայի, Ֆրանսիայի։

Անդամակցություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Հայաստանի նկարիչների միության անդամ, 1983
  • Նկարիչների միջազգային ասոցիացիայի անդամ, 1995
  • Հունգարիայի նկարիչների միության անդամ, 2008

Ցուցահանդեսներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Անհատական ցուցահանդեսներ է ունեցել Բուդապեշտում (1991, 1994), Փարիզում (1993, 1996), Փասադենայում (2000

Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Իտալիայի Ռավեննա քաղաքում արժանացել է ոսկե մեդալի, 1992
  • Հռոմի Պապ Հովհաննես-Պողոս 2-րդի մեդալ, 1996
  • ՀՆՄ «Լավագույն քանդակ» մրցանակ, 2001

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Գեղեցիկի, հավերժականի, աստվածայինի յուրօրինակ սինթեզ...Աշոտ Բաղդասարյան
  2. «Հայկական օր Վեսպրեմում». www.armenians.hu. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ մարտի 29-ին. Վերցված է 2019 թ․ մարտի 29-ին.
  3. «Աշոտ Բաղդասարյանի կենսագրությունը avproduction.am կայքում». Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ օգոստոսի 6-ին. Վերցված է 2019 թ․ մարտի 29-ին.