Փորձ (ամսագիր)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Փորձ (այլ կիրառումներ)
Փորձ
Տեսակհանդես
Ժանրհայերեն
ԽմբագիրԱբգար Հովհաննիսյան
Հիմնադրվել է1876
ՀիմնադիրԱբգար Հովհաննիսյան
ԵրկիրՌուսական կայսրություն Ռուսական կայսրություն
Հրատարակման վայրԹիֆլիս

Փորձ, ամսագիր, հրատարակվել է 1876-1881 թթ.-ին, Թիֆլիսում։ Խմբագիր՝ Ա. Հովհաննիսյան։ Լուսաբանել է Արևմտյան Հայաստանի հասարակական տնտեսական վիճակը (Գարեգին Սրվանձտյանի հոդվածը հայկական նահանգների ճգնաժամային վիճակի մասին, Ս. Պալասանյանի ծրագրային հոդվածը հայ փախստականների վերաբերյալ և այլն)։

Հրապարակվել են նաև ուսումնասիրություններ Կիլիկյան Հայաստանի հայ բնակչության մասին։ Երբ թուրքական կառավարությունը, կեղծելով վիճակագրական տվյալները, հայտարարել է, որ հայերը Արևմտյան Հայաստանում կազմում են բնակչության լոկ 17%-ը, «Փորձը» տպագրել է Ա. Երիցյանի նյութերը Կարինի նահանգի վերաբերյալ՝ ցույց տալով, որ 1872-78 թթ.-ի տվյալներով նահանգում հայերը կազմել են բնակչության 42, 5%-ը, իսկ թուրքերը՝ 17, 5%ը։ «Փորձը» քննադատել է եվրոպական դիվանագիտությունը և թուրքական քաղաքականությունը հայկական հարցում (Հակոբ Պարոնյանի «Հոսհոսի ձեռատետրը» և այլն), հրապարակել բազմաթիվ հոդվածներ Բեռլինի կոնգրեսի, դրան հաջորդած հայկական կոտորածների (որոնց նպատակը հայկական հարցից ձերբազատվելն էր) մասին։

1880 թվականից արգելվել է ամսագրի մուտքը Թուրքիա։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է «Հայկական հարց» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png