Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Աբգար Հովհաննիսյան
Աբգար Հարությունի Հովհաննիսյան (1849 [ 1] , Թիֆլիս , Ռուսական կայսրություն [ 1] - ապրիլի 14 , 1904 (1904-04-14 ) [ 1] , Բաթում , Ռուսական կայսրություն [ 1] ), հայ հրապարակախոս, թարգմանիչ, հասարակական գործիչ։ Փիլիսոփայական գիտությունների դոկտոր։
Ավարտել է Թիֆլիսի գիմնազիան, Լայպցիգի համալսարանի փիլիսոփայական ֆակուլտետի տնտեսագիտական բաժինը։ 1879 թվականից մինչև կյանքի վերջն աշխատել է Թիֆլիսի փոխադարձ վարկի ընկերության բանկում՝ որպես կառավարիչ։ 1879 -1880 թվականներին եղել է Թիֆլիսի հայկական թատրոնի տնօրեն, 1880 -1889 թվականներին՝ իր իսկ ստեղծած «Թիֆլիսի հայերեն գրքերի հրատարակության ընկերության» նախագահ։ 1876 -1881 թվականներին լույս է ընծայել «Փորձ» հանդեսը[ 2] [ 3] , 1882 -1898 թվականներին՝ «Արձագանք» պարբերաթերթը[ 4] , որի էջերում տպագրել է ֆելիետոններ Մախլաս կեղծանունով։ 1886 թվականին հայագետ Արթուր Լայստի գործակցությամբ հիմնադրել է «Armenische Bibliothek» մատենաշարը և 2 հատորով գերմաներեն հրատարակել հայ գրականության ընտիր նմուշները։ Մասնակցել է Բեռլինի համալսարանի պրոֆեսոր Ֆրանց Ֆինկի «Հանդես հայագիտության» 8 ժողովածուների հրատարակությանը։ Ֆրանսերենից ու գերմաներենից թարգմանել է պիեսներ, ինչպես նաև ֆրանսերեն է թարգմանել Րաֆֆու «Խաս Փուշ» (1902 թվական) և «Բիբի Շարաբանի» (1902 թվական) վիպակները։
↑ 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 1,12 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան , Կ. Խուդավերդյան — Հայկական հանրագիտարան հրատարակչություն , 1974.
↑ «Վիեննայի մենաստանի մամուլի շտեմարան- ՓՈՐՁ» . Վերցված է 2023 թ․ փետրվարի 9-ին .
↑ «Համահայկական թվանշային գրադարան» .
↑ «Վիեննայի մենաստանի մամուլի շտեմարան- ԱՐՁԱԳԱՆՔ» . Վերցված է 2022 թ․ դեկտեմբերի 15-ին .
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 6, էջ 567 )։