1877-1878 թվականների ռուս-թուրքական պատերազմում զոհված բժիշկների հուշարձան
![]() ' | |
![]() | |
![]() | |
Կոորդինատներ | 42°41′40″ հս․ լ. 23°20′18″ ավ. ե.HGЯO |
Գտնվում է | Սոֆիա |
Կառուցվել է | 1882-1883 |
Շինության ձևը | հուշարձան |
Կառուցել է | Անտոնի Տոմիշկո |
Ներկա վիճակը | կանգուն |
1877-1878 թվականների ռուս-թուրքական պատերազմում զոհված բժիշկների հուշարձան (Հուշարձան բժիշկներին, բուլղար․՝ Докторска градина), 1877-1878 թվականների ռուս-թուրքական պատերազմի ժամանակ Բուլղարիայի տարածքում զոհված բժիշկներին, դեղագործներին, բուժակներին, գթության քույրերին և հիվանդապահներին նվիրված հուշարձան Սոֆիայում։
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Կառուցվել է 1882-1884 թվականներին ճարտարապետ Անտոնի Տոմիշկոյի նախագծով, իտալացի Լուիջի Ֆարաբոսկոյի կողմից[1]։ Հուշարձանը կառուցվել է Դաշքեսան գյուղից բերված ավազաքարով ու գրանիտով։ Հուշարձանը սպիտակ քարից պատրաստված քառանիստ բուրգ է, որի վրա փորագրված են 531 ռուս բժիշկների անունները։ Բուրգի հիմքում քառանիստ հրապարակ է, որի եզրերը զարդարված են բրոնզե ծաղկեպսակներով։ Հուշարձանի չորս կողմերում գրված են այն վայրերի անունները, որտեղ զոհվել են ավելի մեծ թվով բժիշկներ՝ Մեչկա, Պլևեն, Շիպկա և Պլովդիվ։ Առջևի մասում գրված է.
![]() |
1877-1878 թթ. ռուս-թուրքական պատերազմում զոհված բժիշկներին։ | ![]() |
Հուշարձանը գտնվում է մայրաքաղաքի կենտրոնում՝ Օբորիշչե և Շիպկա փողոցների միջև, «Սուրբ Կիրիլի և Մեֆոդիայի» Ժողովրդական գրադարանի մոտ։ Նրա մոտ գտնվող այգին կոչվում է «Բժիշկների այգի» ի պատիվ զոհված բժիշկների և «Բժիշկների հուշարձանի»։
Ամեն տարի փետրվարի վերջին, մարտի 3-ի նախօրեին, երբ կնքվել է Սան Ստեֆանոյի հաշտության համաձայնագիրը, Բուլղարական Կարմիր խաչի ընկերությունը հուշարձանի տարածքում կազմակերպում է հանդիսավոր արարողություն՝ ի պատիվ զոհված բժիշկների։ Տրվում է զինվորական պատիվներ, հարգանքի և մեծարանքի տուրք, ռուսական եկեղեցու վանականները կատարում են զոհվածների հոգեհանգստյան արարողություն։ Արարողությանը ներկա են գտնվում Բուլղարիայի պետական պաշտոնատար անձինք, Ռուսաստանի Դաշնության, Ուկրաինայի, Մոլդովայի, Բելառուսի, Ֆինլանդիայի և Ռումինիայի դեսպանները, բուժաշխատողներ և երախտապարտ բուլղարացի քաղաքացիներ։
Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]
- «Բժշկական այգին» Սոֆիայում
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Бюлетин на Българския червен кръст, 25 февруари — 3 март 2009 г.
![]() |
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել 1877-1878 թվականների ռուս-թուրքական պատերազմում զոհված բժիշկների հուշարձան կատեգորիայում։ |