Անտոնի Տոմիշկո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Անտոնի Տոմիշկո
Antony Tomishko, engraving by Vasily Mate.jpg
Ծնվել էապրիլի 6, 1851(1851-04-06)[1]
ԾննդավայրHeřmanův Městec, Խրուդիմի շրջան
Մահացել էհոկտեմբերի 8 (21), 1900 (49 տարեկանում)
Վախճանի վայրՍանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն
ԱշխատավայրԳեղարվեստի բարձրագույն դպրոց
Antony Tomischko Վիքիպահեստում

Անտոնի Տոմիշկո (ռուս.՝ Антоний Осипович, Իոսիֆովիչ ռուս.՝ Иосифович[2]) Տոմիշկո (ծննդյան պահին՝ Անտոնին Տոմիշկո, չեխ․՝ Antonín Tomíška, ապրիլի 6, 1851(1851-04-06)[1], Heřmanův Městec, Խրուդիմի շրջան - հոկտեմբերի 8 (21), 1900, Սանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն), չեխական ծագմամբ ռուս ճարտարապետ,  Սանկտ Պետերբուրգի գեղարվեստի ակադեմիայի իսկական անդամ (1893 թվականից): Ռուսաստանում և Բուլղարիայում մի շարք կառույցների նախագծերի հեղինակ է, այդ թվում` Սանկտ Պետերբուրգում գտնվող «Կրեստի» բանտային համալիրի ճարտարապետն է:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Անտոնի Տոմիշկոն ծնվել է Չեխիայի Գերմանուվ Մեստեց գյուղաքաղաքում: Անտոնիի հայրը եղել է քանդակագործ, և տղան մանուկ հասակից սկսել է նկարել[3]:

1870-1874 թվականներին Տոմիշկոն սովորել է Սանկտ Պետերբուրգի գեղարվեստի ակադեմիայում: 1872 թվականին արժանացել է 2 արծաթե մեդալի, 1873 թվականին՝ 1 արծաթե և 2 ոսկե մեդալների իրականացրած ծրագրի համար: 1875 թվականին ստացել է դասական նկարչի կոչում և, որպես գեղարվեստի ակադեմիայի կրթաթոշակառու, 4 տարի ժամկետով ուղարկվել արտասահման: 1879 թվականին «3000 հոգու համար նախատեսված ուղղափառ տաճարի» նախագծի և այլ աշխատանքների համար արժանացել է ակադեմիկոսի կոչման[4]: 1879 թվականից դասավանդել է Սանկտ Պետերբուրգի գեղարվեստի ակադեմիայում, 1888 թվականին դարձել է պրոֆեսոր: 1894-1900 թվականներին ղեկավարել է ակադեմիայի գեղարվեստի բարձրագույն դպրոցի արվեստանոցը, 1897-1898 թվականներին եղել է բարձրագույն դպրոցի ռեկտոր[5]:

Անտոնի Օսիպովիչ Տոմիշկոն մահացել է 1900 թվականին Սանկտ Պետերբուրգում: Թաղված է Նիկոլսկու գերեզմանատան Ալեքսանդրո-Նևսկի դափնիների ծառուղում: Գերեզմանը չի պահպանվել[5]:

Ստեղծագործական ուղի[խմբագրել | խմբագրել կոդը]

Տոմիշկոն հայտնի է իր նախագծած բազմաթիվ հասարակական շենքերով, որոնք հիմնականում իրականացրել է ռուսական ոճով[6]: Սանկ Պետերբուրգում նրա իրականացրած նախագծերից են՝ Սանկտ Պետերբուրգի անկելանոց (Վոլկովկա գետի առափնյա 3)[7], ֆելդշերների ուսումնարան (Սանկտ Պետերբուրգի Սուվորովսկի պողոտա 4), Կույրերի Ալեքսանդրո-Մարինիսկոե ուսումնարան (Պրոֆեսոր Պոպովի փողոց 37): Ճարտարապետին մեծ ճանաչում բերեց բանտային շենքերի շարքի նախագծումը, որը ներառում է «Կրեստի» շենքերի համալիրը և Պետերբուրգի առաքվող կալանավորների բանտը (Մոնտասիրկա գետի առափնյա 13-15)[5]:

Բացի այդ Տոմիշկոն մասնակցել է Պետրոպավլովյան ամրոցի մեծ իշխանի գերեզմանատան կառուցմանը[2][5], ինչպես նաև Պետերգոֆի Ալեքսանդրիա պալատական համալիրում Նիկոլայ II-ի համար Ամառային բնակավայր, որը միակ պալատն է իր ճարտարապետական պրակտիկայի ընթացքում:

«Կրեստի»՝ Տոմիշկոյի ամենահայտնի կառույցը

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]