Բուժակ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տես՝ Բուժակ (այլ կիրառումներ)
Գերմանացի բուժակ ֆրանկոպրուսական պատերազմի ժամանակ, 1870

Բուժակ (ֆելդշեր), միջին բժշկական կրթությամբ մասնագետ, որը նախաբժշկական օգնություն է ցույց տալիս հիվանդին, գյուղերում և քաղաքներում բժշկի ղեկավարությամբ իրականացնում կանխարգելիչ ու սանհակահամաճարակային աշխատանք։ Բժշկի նշանակած բուժական գործողությունների, բուժարարողությունների, պարզագույն լաբորատոր հետազոտությունների շրջանակը, ինչպես նաև ծանր հիվանդությունների, դժբախտ պատահարների, թունավորումների և այլ դեպքերում (մինչև բժշկի գալը) ինքնուրույն կատարվող բուժօգնության ծավալը որոշվում է այդ նպատակով հաստատված կանոնադրությամբ։ Բուժակի աշխատանքը բուժակամանկաբարձական կետում և այլ վայրերում տարբեր է։ Առողջապահական կետում նա կատարում է ամբուլատոր ընդունում։

Բուժակներն իրենց գործունեությունը ծավալում են Ռուսաստանում[1], Հայաստանում,[2] Ղազախստանում,[3] Ղրղզստանում[4] և Ուզբեկստանում[5]։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է Հանրամատչելի բժշկական հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png