Հարություն Սվաճյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Հարություն Սվաճյան
Ծնվել է1831
ԾննդավայրՍտամբուլ, Օսմանյան կայսրություն
Մահացել է1874
Մահվան վայրԿոստանդնուպոլիս, Օսմանյան կայսրություն
ՔաղաքացիությունFlag of Turkey.svg Թուրքիա
Ottoman flag.svg Օսմանյան կայսրություն
Ազգությունհայ
Մասնագիտությունխմբագիր
ԱշխատավայրՄեղու

Հարություն Սվաճյան (1831, Կ. Պոլիս - 1874, Կ. Պոլիս)՝ 19-րդ դարի հայ առաջադեմ մտավորական էր, «Մեղու» պարբերականի հիմնադիրն և խմբագիրը։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սվաճյանը ծնվել է Պոլսում։ Նա թեպետ չի կարողացել ստանալ կանոնավոր կրթություն, բայց ինքնուրույն ձեռք է բերել լայն տեսական պատրաստություն և դարձել է արևմտահայ առաջադեմ մտավորականության ականավոր ներկայացուցիչը։ Սվաճյանը համարձակորեն պայքարում էր կղերաֆեոդալական հոսանքի և այլ հակաժողովրդական, պահպանողական խմբերի դեմ։ Այդ պատճառով էլ նա բազմիցս հալածանքների է ենթարկվել թուրք պաշտոնյաների և ազգադավ հայ հարուստների և մտավորականների կողմից։ Եղել է Միքայել Նալբանդյանի համախոհը։

Սվաճյանը Կ. Պոլսում 1856 թվականին հիմնել և խմբագրել է «Մեղու» պարբերականը (1856-1874 թթ.)։ «Մեղվում» հրատարակել է Նալբանդյանի հեղափոխական դեմոկրատական գաղափարներով տոգորված հոդվածները։

Սվաճյանի խմբագրած «Մեղուն» արևմտահայ իրականության մեջ կարևոր դեր է կատարում ինչպես հակաժողովրդական հոսնքների դեմ մղած պայքարում, այնպես էլ աշխարհիկ գրականության ստեղծման, գիտության, լուսավորության ու կրթության տարածման գործում։ Միքայել Նալբանդյանը հայտարարել է. ««Մեղուն» կենդանի ժողովրդի մաքուր բերանն է, ազգերի ցավերի ու ուրախության ճշմարտապես հայտարարը»։ 1872-1874 թվականներին «Մեղուն» շարունակել է հրատարակել Հակոբ Պարոնյանը։

Գրականություն Հ. Սվաճյանի մասին[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Հայ նոր գրականության պատմություն, հատոր 2 (հատորում զետեղված է «Հարություն Սըվաճյան» գլուխը, որը գրել է Ասատուր Ասատրյանը), Երևան, ՀՍՍՀ ԳԱ, 1962 թ., 516 էջ։
  • Ասատուր Ասատրյան, Հարություն Սվաճյան, Երևան, 1967 թ., 238 էջ։

Աղբյուր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Թ. Գ. Ջուհարյան «Հայ Գրականություն», 1990 թ, «Լույս» հրատարակչություն