Ծնվել է Վանի վիլայեթի [երդակ գյուղում։ Նախնական կրթությունը ստացել է մանկատներում։ 1933 թվականին ավարտել է Երևանի հայկական մանկավարժական ինստիտուտը։ Սովորելուն զուգահեռ աշխատել է որպես «Հիդրոշինարար» թերթի խմբագիր։ Հետագայում եղել է Վաղարշապատի «Բամբակի համար» շրջանային թերթի խմբագիր։1935 -1936 թվականներին «Խորհրդային դպրոց» թերթ խմբագիրն էր։ Երիտասարդ տարիներին գրել է բանաստեղծություններ, որոնցից մի քանիսը տպագրվել է Ասուր Վենկառն ծածկանունով։ Հետո թողել է պոեզիան և զբաղվել բացառապես գրականագիտությամբ։ 1935-1938 թվականներին սովորել է Երևանի պետական համալսարանի ասպիրանտուրայում։ 1938 թվականից աշխատել է Արմֆանի գրականության ինստիտուտում որպես գիտաշխատող։ 1941 թվականին «Ավետիք Իսահակյանի ստեղծագործությունը» թեմայով դիսերտացիա է պաշտպանել և ստացել բանասիրական գիտությունների թեկնածուի աստիճան։ Երկար տարիներ եղել է ՀԽՍՀ ԳԱ Մանուկ Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի նոր գրականություն բաժնի վարիչը։ Մասնակցել է հայ դասականների երկերի ակադեմիական հրատարակությունների պատրաստմանը։ Մահացել է 1964 թվականին, Երևանում[2]։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 1, էջ 553)։