Հիդրոշինարար

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

«Հիդրոշինարար», խորհրդային շրջանի հայկական շաբաթաթերթ։ Հանդիսացել է «Հայհիդրոէներգոշինի» վարչության օրգանը։ Լույս է տեսել 1957-1969 թվականներին, Երևանում։ Խմբագիրներ՝ Օ. Սեմերջյան, Վազգեն Դադոյան, Յուրի Մարյան, Լ. Գրիգորովա։ Լուսաբանել է հանրապետության հիդրոկառույցների (Սևանշին, Երևանգէս, Աթարբեկյանգէս, Տաթևգէս և այլն) կուսակցական, արհմիութենական, կոմերիտական աշխատանքները, Չեխոսլովակիա-Հայաստան, Արևելյան Գերմանիա-Հայաստան հիդրոշինարարների մրցության ընթացքը, շինարարների ինտերնացիոնալ դաստիարակության, ժողովուրդների բարեկամության լոզունգներ։

Պրոպագանդել է հիդրո և ջերմակայանների կառուցման «առաջադիմական» համարվող մեթոդները, ներկայացրել շինարարներին, ընդհանրացրել նրանց փորձը։

Ունեցել է գրական, գեղարվեստական են բաժիններ։ Հաջորդել է «Քանաքեռշին» (1932-1939), «Հարվածային շինարարություն» (1949-1957) պարբերականներին։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 399