Պատրիկ Գազազյան
Պատրիկ Գազազյան | |
---|---|
1913[1] - հոկտեմբերի 18, 1941[1] | |
Ծննդավայր | Իզմիթ, Թուրքիա[1] |
Զորատեսակ | ԽՍՀՄ ռազմաօդային ուժեր |
Կոչում | ավագ լեյտենանտ[1] |
Մարտեր/ պատերազմներ | Երկրորդ համաշխարհային պատերազմ[1] |
Պարգևներ |
Պատրիկ Հովհաննեսի Գազազյան (1913[1], Իզմիթ, Թուրքիա[1] - հոկտեմբերի 18, 1941[1]), հայազգի օդաչու, ավագ լեյտենանտ, մասնակցել է Հայրենական մեծ պատերազմի, 1941-1945) գործողություններին։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծնվել է 1913 թվականին Թուրքիայի Նիկոմեդիա քաղաքում (այժմ՝ Իզմիթ)[2]։ 1925 թվականին Սիրիայից տեղափոխվել է Հայաստան։ 1934 թվականին ավարտել է Բաքու քաղաքի օդաչուական դպրոցը։ Պատերազմի սկզբին մասնակցել է Ուկրաինայում և Բելառուսիայում տեղի ունեցած մարտերին։ Կատարել է մոտ 114 մարտական թռիչք։ 1941 թվականի հուլիսի 4-ին Պատրիկ Գազազյանի ինքնաթիռների օղակը հաջող մարտ է մղել գերմանական ինքնաթիռների դեմ։ Գազազյանին հաջողվել է վառվող ինքնաթիռով վայրէջք կատարել և միանալ իր զորամասին։ Եղել է ռմբակոծիչ էսկադրիլիայի փոխհրամանատար։
Զոհվել է օդային մարտում, 1941 թվականի հոկտեմբերի 18-ին[3]։
![]() |
Իմ մահվան դեպքում խնդրում եմ, որ իմ օրագիրը հանձնեք գումարտակի կոմիսար ընկեր Լավրովին, որ նա էլ հանձնի կնոջս՝ Վալենտինա Իվանովնա Դենիսովային, իսկ Վալենտինային անպայման փոխանցեք, որ որդիս երբ նա մեծանա, կարդա ու իմանա, թե ինչպես է իր հայրը կռվել Խորհդային Միության և մեր աճող սերնդի բարեկեցության ու երջանիկ կյանքի համար։ - Հատված Գազազյանի զինվորական օրագրից[4]
|
![]() |
Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Կարմիր դրոշի շքանշան
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. Խուդավերդյան — 1974. — հատոր 2. — էջ 640.
- ↑ «Գազազյան Պատրիկ Հովհաննեսի — Hayazg»։ am.hayazg.info։ Վերցված է 2020-09-04
- ↑ «Фурин Василий Иванович, капитан : Информация из приказа об исключении из списков :: ОБД Мемориал»։ obd-memorial.ru (ռուսերեն)։ Վերցված է 2020-09-04
- ↑ 70 лет Победе: С первых дней Великой Отечественной армянский народ поднялся на защиту своего существования
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Ավագ լեյտենանտ Պատրիկ Գազազյան Archived 2020-01-24 at the Wayback Machine.
- Колоссальный вклад армян в освобождение Белоруссии от фашистов 75 лет назад Archived 2020-02-20 at the Wayback Machine.
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 2, էջ 640)։ ![]() |