Խորհրդային դպրոց (շաբաթաթերթ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Սովետական դպրոց, շաբաթաթերթ։ ՀԽՍՀ լուսավորության մինիստրության և լուսավորության, բարձրագույն դպրոցի ու գիտական հիմնարկների աշխատողների արհմիության հանրապետական կոմիտեի օրգան։ Լույս է տեսնում 1932 թվականից, Երևանում (1932-1935՝ «Կուլտուրական ֆրոնտ», 1935-1940 թվականին՝ «Խորհրդային դպրոց»։ Խմբագիրներ՝ Ս․ Սահակյան, Ա․ Ասատրյան, Ա․ Մովսիսյան, Ա․ Եղիազարյան, Ս․ Ղազարյան, Շ․ Սիմոնյան, Ս․ խուդոյան, Փ․ Ավագյան, Ա․ Բաղդասարյան, Ս․ Սուքիասյան (1961 թվականից)։ Կարևոր ներդրում ունի անգրագիտության վերացման, կուլտուրական հեղափոխության իրականացման, մանկավարժական մտքի ծավալման բնագավառներում։ «Կենսագործենք կուսակցության պահանջները», «Ուսուցչի ամբիոն», «Օգնություն ուսուցչին», «Առաջավոր փորձը դպրոցում», «Դաստիարակության հարցեր», «Մանկավարժական մտորումներ» բաժիններում լուսաբանվում են ընդհանուր պարտադիր միջնակարգ կրթության իրականացման, ուսումնադաստիարակչական պրոցեսի կատարելագործման, աշակերտության բազմակողմանի դաստիարակության հարցեր, ւոպագրվում մեթոդականմանկավարժական նյութեր։ Թերթի էջերում պարբերաբար քննարկվում են ուսուցման հանգուցային խնդիրներն ու մանկավարժության գործնական պրոբլեմները, ուսումնական ծրագրերն ու դասագրքերը։ Անդրադառնում է նաև եղբայրական հանրապետություններում ժողողովրդական կրթության նվաճումներին։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 10, էջ 519 CC-BY-SA-icon-80x15.png