Խալդի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տես՝ Խալդի (այլ կիրառումներ)
Խալդի
Khaldi.JPG
Խալդի Աստվածն առյուծի վրա, Էրեբունի թանգարան
Տեսակ god
Դիցաբանություն Վանի թագավորության դիցարան
Սեռ արական
Կապված կերպարներ նույնացվում է առյուծի հետ
Հատկանիշներ Վանի թագավորության գերագույն և ռազմի աստված

Խալդի (Haldi.jpgdḪal-di, Խալդի), Վանի թագավորության գերագույն և ռազմի աստված։ Պետության համադիցարանի աստվածությունները (կուռքերը) ենթադասվել են Խալդիից հետո։

Հիշատակություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Իշպուինի արքայի (իշխել է մ.թ.ա. շուրջ 824-810 թվականներին) կազմած հաշտից ցուցակում (արձանագրությունը պահպանվել է Վանի «Մհերի դուռ» կոչվող ժայռին) առաջին աստիճանում դասված է Խալդին, որին նվիրել են առավելագույն թվով զոհեր (17 եզ, 34 ոչխար, 6 ուլ)։ Խալդին նվիրել են բազմաթիվ տաճարներ, բայց նրա պաշտամունքի գլխավոր տաճարատեղին էր Արդինի (Մուսասիր) քաղաքը։ Ասորեստանի Սարգոն Բ թագավորի (մ.թ.ա. 722-705 թթ.) արձանագրություններում այդ քաղաքը հիշատակվում է որպես Խալդիի «բնակարան», որտեղ դրված էին Խալդիի և նրա կնոջ՝ Արուբանի-Բագմաշտուի, ինչպես նաև Վանի թագավորության արքաների անդրիները։ Արին-Բերդ (Էրեբունի) հնավայրի Խալդիի տաճարի ավերակներում գտնվել է Խալդիի որմնանկարը, ուր նա պատկերված է մորուքավոր ռազմիկի կերպարանքով, կանգնած իր սրբազան արբանյակի՝ ահեղ առյուծի մեջքին։

Պաշտամունքը[խմբագրել | խմբագրել կոդը]

Խալդիի գլխավոր տաճարում են կատարվել գերագույն արքայի օծման և թագադրման սրբազան ծեսերն ու արարողությունները։ Խալդիի անունով են սրբագործվել Վանի թագավորության արքաների ռազմական և շինարարական բոլոր գործերը։ Իր գերակա և համապարտադիր պաշտամունքով Խալդին մարմնավորել է Վանի թագավորության մեջ համախմբված Հայկական լեռնաշխարհի հիմնականում արյունակից ցեղերի կենտրոնացման գաղափարը։

Հնագետների կարծիքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ավստրիացի արևելագետ Լեհման-Հաուպտը, ելնելով Վանի թագավորության աստվածապետական բնույթից, կարծում էր, որ նրա մեջ միավորված խալդապաշտ ցեղերը իրենց ճանաչել են Խալդիի անունով՝ իբրև «Խալդի որդիներ» (այնպես, ինչպես նրանց ժամանակակից և դրացի ասորեստանցիները՝ Աշուր աստծո անունով)։ Իսկ խորհրդային լեզվաբան և հնագետ, ակադեմիկոս Ի. Մեշչանինովի կարծիքով Հայկական լեռնաշխարհի բնիկ ժողովրդի «հայ» անունը Խալդիի անվան «խալ» հիմքի սոսկ հնչյունաբանական տարատեսակն է։ Այլ ուսումնասիրողների կարծիքով Խալդին իր դիցաբանական հյուսվածքով, ժամանակով և էությամբ նույնանում է հին հայոց Հայկ աստվածությանը։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վանի թագավորության գլխավոր աստվածները[խմբագրել | խմբագրել կոդը]

Անուն Պատկեր Նույնացում Ծագում Զոհաբերության ծավալ
Խալդի
Urartu God Chaldi.jpg
Վանի թագավորության գերագույն և ռազմի աստվածը, նույնացվում է առյուծի հետ։ պաշտել են նաև Ասորեստանում, սրբավայրը Արդինում էր։ 17 եզ, 34 ոչխար, 6 ուլ
Թեյշեբա
Urartu God Teshejba.jpg
Հողմի և անձրևի աստվածը, նույնացվում է ցուլի հետ։ Ծագումը կապված է Փոքր Ասիական Թեշուբ և Միջագետքի Ադադ աստվածների հետ։ 6 եզ, 12 ոչխար
Շիվինի
NewShivini.jpg
Արևի աստվածը, նույնացվում է թևավոր շրջանի հետ։ Ծագումը կապված է Ասորական Շամամ աստծու հետ։. 4 եզ, 8 ոչխար

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Мещанинов И. И., Древневанский бог Xald-Xaldin, «Восточные записки», 1927 том 1 (ռուս.)
  • Леман-Гаупт К. Ф.5 Вступительная лекция по истории и культуре. Тбилиси (ռուս.)