Jump to content

Թեյշեբա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Թեյշեբա
Թեյշեբա Աստվածը ցուլի վրա, Էրեբունի թանգարան
Տեսակաստվածություն
ԴիցաբանությունՎանի թագավորության դիցարան
Սեռարական
Ասպարեզամպրոպ
ՀատկանիշներՎանի թագավորության հողմի և անձրևի աստված

Թեյշեբա՝ հողմի և անձրևի աստվածը Վանի թագավորության դիցարանում։ Խալդիի և Շիվինիի հետ կազմել է դիցարանի գերագույն եռյակը։ Կինը աստվածուհի Խուբան էր։ Հուրիները համարել են գերագույն աստված և անվանել Թեշուբ։ Նրա անունով են կոչվել քաղաքներ ու բնակատեղիներ, որոնցից նշանավոր է Թեյշեբաինին (այժմ՝ Կարմիր բլուր)։ Կարմիր բլուրում հայտնաբերվել է Թեյշեբայի արձանիկը, այն մարդակերպ է, ձախ ձեռքում՝ մարտական կացին, աջում՝ գուրզ։ Պաշտամունքի գլխավոր կենտրոնը եղել է Կումենուն։

Վանի թագավորության գլխավոր աստվածները

[խմբագրել | խմբագրել կոդը]
Անուն Պատկեր Նույնացում Ծագում Զոհաբերության ծավալ
Խալդի գերագույն և ռազմի աստվածը, նույնացվում է առյուծի հետ։ պաշտել են նաև Ասորեստանում, սրբավայրը Արդինում էր։ 17 եզ, 34 ոչխար, 6 ուլ
Թեյշեբա
Հողմի և անձրևի աստվածը, նույնացվում է ցուլի հետ։ Ծագումը կապված է Փոքր Ասիական Թեշուբ և Միջագետքի Ադադ աստվածների հետ։ 6 եզ, 12 ոչխար
Շիվինի
Արևի աստվածը, նույնացվում է թևավոր շրջանի հետ։ Ծագումը կապված է Ասորական Շամամ աստծու հետ։. 4 եզ, 8 ոչխար

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Пиотровский Б. Б., Ванское царство (Урарту), Москва 1959
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 4, էջ 168